Չպետք է մոռանալ՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը անկախության քաղցկեղն էր, ապա Նիկոլ Փաշինյանը նրա մետաստազն է. Արամ Հարությունյան
«Ամեն անգամ, երբ զոհված զինծառայողների ծնողները տեսնում են Նիկոլ Փաշինյանին, նույնն է, թե նրանք տեսնում են իրենց երեխայի սպանողին, դա նույնն է, ինչ 2015 թ.-ից հետո Թալեաթի նկարը կախեին ցեղասպանության զոհերի ըմտանիքների տների պատերից»:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Պատերազմի ընթացքի մասին խոսելիս, Արամ Հարությույանը հիշեց Նապոլեոնի խոսքերը՝ եթե առյուծների առաջնորդը ոչխարն է, ապա այդ բանակը պարտվելու է:
«Հիմա մեր բախտը չբերեց, որ մեր գեներալների, զինվորների առջևում ոչ միայն ոչխար էր, այլև՝ դավաճան ոչխար: Դրա համար էլ առաջին հերթին զինվորականներն են իրենց դավաճանված զգում»,- ասեց Արամ Հարությունյանը:
Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, նա նկատեց, որ Տեր-Պետրոսյանը որպես մեռած լեզուների մասնագետ նորից կենդանության նշաններ է ցույց տալիս՝ բանախոսը հայտարարեց, որ գոնե հեղաշրջման մասին նա չպետք է արտահայտվեր:
«Չպետք է մոռանալ, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը քաղցկեղն էր մեր անկախության պատմության ընթացքում, ապա Նիկոլ Փաշինյանը նրա մետաստազն է»,-ասաց Հարությունյանը: