Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Մամուլ

Հերոսների և հակահերոսների մշտամնա փնտրտուքի շրջապտույտում. «Փաստ»

«Փաստ»  օրաթերը գրում է.

«Հերոս և դավաճան։ Որքան հեշտ ենք մենք տալիս այս բնորոշումները մարդկանց՝ մեր հայրենակիցներին և օտարներին, որքան հեշտ ենք մենք ատում և սիրում, որքան միանգամից կարող է փոխվել մեր վերաբերմունքն այս կամ այն անհատի նկատմամբ։ Մի խոսքով՝ մշտական փնտրտուքի մեջ ենք՝ հերոսների ու դավաճանների: Միջինը չկա, մենք կա՛մ ատում ենք, կա՛մ... կուրորեն պաշտում:

Ու թեկուզ ոտքներս անընդհատ քարին է առնում, նորից դասեր չենք քաղում: Բառացիորեն երեկ շախմատի մեր առաջատարներից Լևոն Արոնյանը հերոս էր, ում հաղթանակներով հպարտանում էինք, ում հայ լինելու հանգամանքն ամեն առիթով նշում։ Բայց հետո, որոշ ժամանակ հետո նա մեր «աչքի փուշը» դարձավ։ Նախ՝ երբ որոշեց իր անձնական կյանքը դասավորել կնոջ մահից հետո (դե, մենք չենք կարող, չէ՞, մեր հեղինակավոր կարծիքը չհայտնել), և երկրորդ՝ երբ Արոնյանը հայտարարեց, որ որոշել է լքել Հայաստանը և այլևս հանդես չգալ Հայաստանի դրոշի ներքո։

Մեկ րոպեում, մի քանի վայրկյանում նա դարձավ հակահերոս։ Ամեն տեղից ելնողն իր պարտքը համարեց քննարկել Արոնյանի կարիերան, կյանքը, կայացրած որոշումը՝ առանց խորանալու մանրուքների մեջ, առանց պատճառներն ուսումնասիրելու, առանց դավադրապաշտական տեսությունների։ Նա գրեթե դավաճան կարգվեց, որը լքում է Հայաստանը, հայրենիքը։ Մի պահ կար, երբ նման հակահերոս էլ դարձել էր Հենրիխ Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկը, մարդ, ով երբեք չի մոռանում իր ազգային պատկանելությունը, ամեն հարմար առիթով խոսում է Հայաստանի ու Արցախի մասին, ամուր թելերով կապված է հայրենի հողին, բարձր է պահում հայի ու Հայաստանի անունը։ Եվ հանկարծ, երբ նա իր քայլերով ցույց տվեց իր վերաբերմունքը մոր հանդեպ կատարված անարդարության կամ էլ այլ խնդիրների վերաբերյալ, երբ հրաժարվեց մասնակցել հավաքականի խաղերից մեկ-երկուսին՝ վկայակոչելով մարզական ոչ նորմալ վիճակը, նա դարձավ հակահերոս։ «Նորմալ ֆուտբոլ խաղալ էլ չգիտի, Հայաստանի ազգային հավաքականում չի խաղում, գնում, «Ռոմայում» գոլեր է խփում»,-գրում էին ֆեյսբուքյան որոշ «գիտակներ», իսկ իրականում՝ իմաստակներ։

Նա լուռ տարավ բոլոր այս հարձակումները, դաստիարակությունը թույլ չտվեց, թերևս, ավելի կոպիտ լինել իր բնորոշումներում, թեկուզ կարող էր, իրավունքն ուներ։ Հետո Արցախյան պատերազմի ընթացքում նրա սոցցանցային ակտիվությունը Մխիթարյանին վերադարձրեց «հերոսի» կոչումը: 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո մենք բազմաթիվ հարցեր ունեինք ոչ միայն մեր երկրի քաղաքական վերնախավին, այլ նաև զինված ուժերին։ Դրանք հարցեր էին, մեղադրանքներ, բարկություն. ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ այսքան զոհեր ունեցանք, ինչո՞ւ կորցրինք Արցախը, արդյո՞ք զինված ուժերը չէին տիրապետում իրավիճակին։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, որին ուղղվելիք հարցերը թերևս ամենաշատն են, մեկ գիշերվա մեջ դարձավ հերոս, այն պահին, երբ ԳՇ պետի առաջին տեղակալի՝ աշխատանքից ազատման հրամանագրից հետո գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:


Օնիկ Գասպարյանը դարձավ հերոս, որը դեմ դուրս եկավ իշխանություններին։ Ի՞նչ է, հիմա արդեն հարցեր չունե՞ք ԳՇ պետին, նա այլևս մեղավորություն չունի՞ տեղի ունեցած իրադարձություններում, հետաքրքիր չէ՞, թե ինչու էր լռում պատերազմից հետո, երբ զինված ուժերին դավաճան ու մարտի դաշտից փախչող կարգեցին: Նույնը՝ նաև նախագահ Արմեն Սարգսյանի պարագայում է։ Այս անձն այնքան արագ է հերոսից հակահերոսի ու դավաճանի վերածվում, որ հաշիվդ կորցնում ես։ Նա հերոս էր 2018 թվականին, երբ համաձայնության եկավ Նիկոլ Փաշինյանի հետ, դավաճան և ուղղակի դրածո, երբ իրար հետևից լուռ ու մունջ ստորագրում էր այս կամ այն օրենքը, այդ թվում՝ իրավաբանների կողմից հակասահմանադրական գնահատվածները, հետո, երբ Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատման դիմումը չստորագրեց, նա կրկին հերոս էր, բայց երբ... էլի չստորագրեց, դարձավ դավաճան։ Երևի այս շարքը դեռ երկար կշարունակվի... Նման մի հերոս էլ Նիկոլ Փաշինյանն էր։

Հիմա հաճախ են ասում՝ ինչու մարդիկ, նաև նրանք, ովքեր ճանաչում էին Նիկոլ Փաշինյան պատգամավորին, քաղաքական գործչին և խմբագրին, գնացին նրա հետևից։ Քանի որ այդ ժամանակ էլ մարդիկ ունեին հերոսի կարիք, և այդ թափուր տեղը զբաղեցրեց Փաշինյանը։ Այնքան մեծ էր ցանկությունը՝ ազատվել այն ժամանակվա իշխանություններից, որ բանականությունն, ավաղ, իր տեղը զիջեց պաթոսին, հույզերին, իսկ հետո գիտեք՝ ինչ եղավ։ Այսպես է նաև պատմական կերպարների հետ։ Մենք մինչ օրս չենք կողմնորոշվել Վարդա՞ն, թե՞ Վասակ Մամիկոնյանն է հերոս։ Պապ թագավորը դրակա՞ն կերպար է, թե՞ բացասական։ Մենք ազգովի անընդհատ հերոսների փնտրտուքի մեջ ենք։ Մեզ պետք է մեկը, ում հետևից կգնանք։ Կարևոր չէ, թե ով է նա։ Այսօր արդեն հերոսներ ենք դարձնում նրանց, ում մերժեցինք երեք տարի առաջ։ Բայց ավելի շատ մենք սիրում ենք մահացած հերոսներին։

«Գնա մեռի, արի սիրեմ»-ը այնքան ճիշտ է բնորոշում մեզ, մեր տեսակը։ Բայց և միևնույն ժամանակ ատում ենք անվերապահ: Մեր կողքին ապրողին ստորացնում ենք, անարգում, նեղացնում, իրար այնպես ենք ատում, ինչպես անգամ թուրքին չենք ատում։ Մեր ատելության թիրախը մենք ենք, մեր սիրո թիրախը՝ ամեն ինչ, բացի կարևորից, բացի հայրենիքից ու ընտանիքից։ Թե ուր կտանի մեզ հերոսների ու հակահերոսների այս փնտրտուքը, պարզ չէ։ Բայց... Մեր հերոսը գիտնականը, ստեղծագործողը, շինարարը, ուսուցիչն ու գործարարը չդարձան, միգուցե նաև այդ պատճառով ենք անընդհատ կանգնում կոտրած տաշտակի առաջ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: