Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Նայում եմ 2018-ին դասադուլ անողների և փողոցներ փակողների էջերին ու չեմ դադարում զարմանալ․ Արա Մարտիրոսյան

«Նայում եմ 2018-ին դասադուլ անողների եւ փողոցներ փակողների (այդ թվում իմ ուսանողների) էջերին, որոնք դեռ մնում են ընկերներիս մեջ ու չեմ դադարում զարմանալ։ Ճնշող մեծամասնությունը իրենց բացարձակ պատասխանատու չեն զգում այն աղետին, որն իրենք են բերել, ոմանք չեն էլ զգում, որ աղետի ենք բախվել, ոմանք նոյեմբերին անգամ նիկոլին սատարող ֆլեշմոբի էին միանում, ոմանք իսկապես ցավ են զգում Արցախի, Շուշիի, մեր զոհված տղերքի համար, բայց դարձյալ չեն հասկանում, թե ո՞վ է մեղավոր եւ ինչպե՞ս դա եղավ, անգամ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ապրողները չեն զգում, որ թուրքադրբեջանական վտանգը անմիջապես իրենց տան մոտ է եւ շարունակում են ապրել նույն անհոգությամբ։

Բուհում դասավանդելուս տարիների ընթացքում ավելի քան երկու հարյուր ուսանողների հետ եմ աշխատել։ Այսօր Բաղրամյան պողոտայում պայքարողների մեջին տեսնում եմ միայն մեկի՝ Արգինեին։ Գուցե էլի մի քանի հոգի տարբեր պահերի մասնակցում են Հայաստանը փրկելու պայքարին՝ ոչ ավելին։ Մինչդեռ, 2018-ին արտաքին ուժերի կողմից իրականացվող իշխանության զավթմանը տասնյակներով էին մասնակցում, անգամ վիրավորվում էին, երբ զոմբիներ էին անվանում բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին այդ ամենին։ Այդ ընթացքում բացատրում, հիմնավորում, փաստարկներ էի ներկայացնում, թե ի՞նչ աղետ է մեզ սպասվում՝ իզուր։

Մի անգամ երբ խոսք էր գնում 90-ականների մասին, ասացի, «Աստված մի արասցե, որ դուք տեսնեք այդ տարիները, բայց դուք համառորեն գնում եք դեպի դրան»։ Ոնց կուզենայի, որ գոնե այդ ասածս սխալ լիներ․․․

Երկրի անվտանգության առումով հիմա շատ ավելի վտանգավոր վիճակում ենք, քան 90-ականներին։ Այս պահին Սյունիքը, հետեւաբար եւ ամբողջ Հայաստանը ադրբեջանաթուրքական ներխուժումից զերծ է պահում միայն ․․․ Ռուսաստանի դրոշը, բարձրացված ռուս սահմանապահների ուղեկալների վրա։ Մենք անգամ նոր առջնագիծ չենք ձեւավորում եւ մնալու ենք նույն անպաշտպան վիճակում, քանի դեռ իշխանությունը թշնամու դրածոներն են մեր երկրում։ Նման վիճակում ո՞նց կարելի է մնալ այսքան անտարբեր։

Ի վերջո, մեզ բոլորիս այս վիճակի մեջ գցողներ, համարձակություն ունեցեք, ընդունեք ձեր սխալը եւ միացեք պայքարին։ Այսօր եւս Բաղրամյանում հանրահավաք է ժամը 15-ին, եկեք այնտեղ, կամ գոնե ձեր շրջապատում, ձեր էջի միջոցով պայքարեք։ Շատերդ արդեն ամուսնացել եք եւ երեխաներ ունեք, արեք դա գոնե հանուն ձեր ընտանիքի եւ երեխաների․․․ Ոչ թե հետո ուշ կլինի, այլ արդեն շատ ուշ է, մի սպասեք, որ մի նոր 1915 լինի, որից արդեն ոչ ոք ողջ չի մնա․․․»։

Արա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջ