Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը
Վազող տողեր

Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ․ ԲԴԽ նախագահի կինն այսօր չի հարցաքննվել․ «Փաստինֆո»

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինն այսօր չի հարցաքննվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահը՝ նշելով, որ սպասում են ծանուցագրին։

Կայքի հաղորդմամբ՝ ԲԴԽ նախագահի կինը հեռախոսով էր հրավիրվել, ինչին ի պատասխան ասել են, որ ծանուցագրի պայմաններում միայն կգնան հարցաքննության։

Հիշեցնենք, որ երկու օր շարունակ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց հարցերը պետք է ուղղեին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ կապված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ, սակայն հարցերը հիմնականում քաղաքական բնույթի էին եւ վերաբերում էին ԲԴԽ նախագահի ավելի վաղ արված հայտարարությանը։ ԱԺ պատգամավորների նման վարքագիծը մասնագիտական հանրության շրջանում դիտարկվեց որպես ուղիղ ճնշման փորձ՝ Վարդազարյանի նկատմամբ, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ նրա կինը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։

Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ հարցաքննության կգնան ծանուցագրի պայմաններում։

Հարցին՝ արդյո՞ք բանավոր կարգով տեղեկացրել են, թե ինչ գործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակով են հրավիրել հարցաքննության, Վարդազարյանը պատասխանել է.

«Ոչ, նույնիսկ ինձ թույլ չեմ տվել հարցնել բանավոր կարգով, որովհետեւ օրենքը նման ընթացակարգ չի նախատեսում։ Ամենը լինելու է գրավոր եւ թափանցիկ, իհարկե այն մասով, որը նախաքննության գաղտնիք չի հանդիսանում։ Եթե ասում են հարցաքննության, ենթադրում եմ՝ վկա»։

Ինչ վերաբերում է իր նկատմամբ ճնշումներին եւ շրջանառվող լուրերին առ այն, որ ԲԴԽ նախագահի դեմ արշավը կազմակերպվել է Գագիկ Ջհանգիրյանի կողմից, Վարդազարյանը նշել է, որ չի կարծում, որ այդ արշավը կազմակերպված լիներ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։

«Սա նրա կալիբրը չէր, իսկ որ սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ»,- նշել է Վարդազարյանը։

Իսկ թե ինչով է պայմանավորված իր նկատմամբ ճնշումները՝ Վարդազարյանն ասել է, որ հիմա դժվարանում է պատասխանել, քանի որ շատ ծանր երկու օր է ունեցել։

«Հիմա չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել, երբ մտքերս կժողովեմ, մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ կպատասխանեմ նաեւ այդ հարցին։ Երեւի թե՝ այդ հարցի շուրջ կլինի իմ մամուլի ասուլիսը»,- հայտնել է Վարդազարյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով ԱԺ խորհրդին դիմելուն, Վարդազարյանն ասել է, որ դեռեւս պաշտոնապես չի դիմել, բայց քանի որ հայտարարել է, այսօր փորձել է որոշ գրառումներ կատարել, բայց դեռ չի դիմել։ Վարդազարյանի խոսքով՝ դեռեւս ժամանակ ունի եւ օրենքով նախատեսված ժամկետում միանշանակ կդիմի։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը երեկ ԱԺ-ում, մատնացույց անելով Ռուբեն Վարդազարյանին, դիմել է «Իմ քայլը» խմբակցության եւ ասել. «Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ։ Ձեր իշխանության օրոք է նշանակվել։ Այսինքն՝ ոչ թե դատական համակարգում այս մարդու վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով այս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ արձագանքել է ՝ նշելով, որ իր անձի նկատմամբ պատգամավորի վիրավորական արտահայտությունները հետեւանք են ունենալու․ «Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնն ինձ զսպում են, որ ձեզ չպատասխանեմ ձեր իսկ բառապաշարով։ Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետեւանք։ ԱԺ խորհրդին են դիմելու՝ ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Մեծ հաճույքով ձեզ կպատասխանեի, բայց ավաղ պարտավոր եմ մնալ կոռեկտության սահմաններում»,- հայտարարել է ԲԴԽ նախագահը