Թուրքիան քաղաքական լարախաղացություն է անում. Լեւոն Շիրինյան
Թուրքիան բալանսի վրա գտնվող պետություն է, և դիվանագիտական ու քաղաքական լարախաղացություն է անում։
Այսօր` դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` անդրադառնալով Թուրքիա-ԵՄ փոխհարաբերություններին:
Ըստ նրա` Հայաստանն այս բոլոր իրադարձություններից չի կարող դուրս մնալ:
«Հայաստանը պետք է իր շահերով առաջնորդվի և փորձի թեկուզ Ռուսաստանի միջոցով որոշակի հարցեր լուծել։ Ռուսաստանը երկու իրական դաշնակից ունի՝ Սիրիան և Հայաստանը, իսկ աշխարհում համակիր մի ժողովուրդ՝ աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը», -ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները պահանջ պետք է ներկայացնեն Մոսկվային, որպեսզի նա պահանջի դուրս հանել Նախիջևանի տարածքից թուրքական զորախումբը: