Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Միայն մեկ հայտարարության համար կարելի է պոկել Արտակ Դավթյանի ուսադիրները, ուր մնաց ԳՇ պետի աթոռին նստեցնել

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վաղ թե ուշ հեռանալու է պաշտոնից, որքան էլ սահմանադրագետները փորձեն մանրևել:

Մամուլում այս օրերին ակտիվորեն շրջանառվում է ԳՇ պետի պաշտոնը մեկ անգամ արդեն անհաջողությամբ զբաղեցրած Արտակ Դավթյանի անունը:

Ընթերցողին հիշեցնենք մի քանի դրվագ նրա գործունեությունից:

Հենց Դավթյանի մասին խոսելիս ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանն ասաց, որ ինքը Փաշինյանին ասել է, թե Փաշինյանը ԳՇ պետ է նշանակել ամենաանպատրաստ գեներալին, և որ բանակի քանդման գործընթացն սկսել է հենց այդ օրվանից: Պարտության պատճառների մասին խոսելիս էլ ասել էր, թե դա անգրագիտության, պատերազմի արվեստին չտիրապետելու, ղեկավարման համակարգին չտիրապետելու հետևանք է:

Ինչևէ: ԳՇ պետի պաշտոնը ենթադրում է մարդու, ով նախ տղամարդ է, հետո զինվորական, և ոչ թե պարզապես ենթակա:

Իսկ ո՞վ է Արտակ Դավթյանը:

Նա մեկն է, ում ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատում են միայն այն բանի համար, ով համարձակվել է իր տանը պսակել որդուն՝ անտեսելով հակահամաճարակային կանոնները: Օ՜, դժբախտություն:

Իսկ Դավթյանի ազատվելու իրական պատճառների մասին NEWSPRESS.am-ը արդեն գրել է. պատճառն այն ժամանակվա Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ լարված հարաբերություններն էին: Տոնոյանը զենքի գնման պատմություններում ընկերոջ՝ Դավիթ Գալստյանի ընկերության օգտին «փայ մտնելու» տարբերակին էր կողմ, Դավթյանն այս առումով փոքր-ինչ ավելի ազնիվ էր: Փաշինյանի մոտ ստորադասվեց Դավթյանը, և Տոնոյան Դավիթն իր սև գործն արեց: Դավթյանի որդու հարսանիքն ընդամենը պատրվակ էր Փաշինյան-Տոնոյան տանդեմի համար՝ նրանից ազատվելու: 

Փաստենք, Դավթյանի ո՛չ տղամարդկությունը, ո՛չ զինվորական լինելը չերևաց. 2020 թվականի հունիսի 8-ին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից խայտառակ կերպով ազատված Դավթյանը ընդամենը մեկ ամիս անց՝ հուլիսի 16-ին, իրեն հեռացրած վարչապետի կողմից նշանակվեց ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Դավթյանը, փաստորեն, չդրևսորելով զինվորականին հարիր պատիվ, ընդունեց նրա առաջարկը: 

Դավթյան Արտակի հերթական հեռացումը պաշտոնից արդեն պատերազմից հետո էր. NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ հենց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը նա համավոր հարսի պես, հավաքել է իրերն ու լքել աշխատասենյակը: Դեռ հարց է, թե ինչո՞ւ էր հեռանում Դավթյանը, հարց է, թե ինչ հաջողությունների է հասել ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում: Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել հայկական ռազմարդյունաբերությունը, բացի Հայաստանում հավաքված Կալաշնիկովներից, որի մասին նույն հրապարակման մեջ ևս գրել ենք. դրանք շատ ավելի թանկ են արժենում Հայաստանի բյուջեի համար, քան Ռուսաստանից պարզապես ներկրելու դեպքում է: Արդյոք այլ զենք օգտագործվե՞լ է այս պատերազմում, որն արտադրված կլիներ Հայաստանում: Կարծես թե՝ չտեսանք: 

Եվ ահա, երրորդ տարում 2 անգամ իշխանությունից նեղացած-հեռացած զինվորականը հավակնում է երրորդ անգամ սեղմելու հողատու իշխանության ձեռքը: 

Դա էլ բավարար չէ, Դավթյանը վախկոտի պես է մեկնաբանում Փաշինյանի հայտարարությունները, ավելին՝ լծվում է նրան սիրաշահելու և արդեն Նիկոլի կուսակիցը դարձած գնելսարգսյանական ոճով օճառվում, թե՝ եթե մենք պարտվել ենք, ինչո՞ւ հիմա Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը չէ:

Միայն այս վերջին հայտարարության համար կարելի էր պոկել Դավթյանի ուսադիրները, ուր մնաց թե նրան Գլխավոր շտաբ վստահել: 

NEWSPRESS.am