Բացահայտվել է Ֆրանսիայի ահաբեկչության ևս մեկ անդամ
Ֆրանսիայի իրավապահները պարզել են Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկչություն իրականացրած 3-րդ անձի ինքնությունը:
ТАСС-ի փոխանցմամբ` նա 23-ամյա Ֆուեդ Մուհամեդ Ագգադն է, ով ծնունդով Ստարսբուրգից է, բայց հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի:
Ահաբեկչի մեծ եղբայրը՝ 25-ամյա Քարիմը, Սիրիա այցելելուց հետո կալանքի տակ է գտնվում։ Ֆուեդն ինքն էլ եղել է Սիրիայում, ինչից հետո վերադարձել է Ֆրանսիա՝ մասնակցելով երկրի պատմության խոշորագույն ահաբեկչությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: «Բատակլան» համերգասրահում և քաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով շուրջ 150 մարդ է զոհվել: