Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) եւ Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թեւում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ։