Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրըԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է

Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից

Երկու շաբաթ առաջ առևանգված՝ հայկական գրանցումով «Boeing 737-300»-ի մասին մեր պաշտոնական լրահոսը դեռևս լռում է, սակայն Yerevan.Today-ի ձեռքի տակ հայտնվել են խիստ ուշագրավ տեղեկություններ: Խոսքը՝ փետրվարի 19-ին Էստոնիայից անհետացած հայկական ինքնաթիռի մասին է, որը խիստ անհասկանալի հանգամանքներում հայտնվել է Իրանի օդանակայանում: Yerevan.Today-ին աղբյուրը հայտնում է, որ օդանավը գողացվել է լույսերն անջատած վիճակում, ռադարները չեն ֆիքսել պահը, չնայած հետագայում պարզվել է, որ այդ դրվագը ֆիքսվել է հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) կողմից:

Հաջորդ ուշագրավ դրվագն օդանավի առևանգման պահին փոփոխած շտրիխ կոդն է: Փաստաթղթերում հանցախումբը մեկ նշումով ջնջել է նիշ կամ գծիկ, որը օդանավի բորտի համարի հետ համադրելիս տրամաբանորեն պետք է ֆիքսվեր որպես արտառոց դեպք, բայց ահա այս փաստը, չգիտես թե ինչպես, չի նկատվել երկու միջազգային տարբեր օդակայաններում:

Դեպքերի հետագա զարգացումը եղել է այսպես․

Փետրվարի 19-ին Էստոնիայում տեխնիկական սպասարկումը ստանալուց հետո հայկական ինքնաթիռը, որ, ըստ «Fly Armenia Airways»-ի պլանավորածի՝ նույն օրը պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, հանկարծ խլվում է այն սպասարկող տաջիկ օդաչուների ձեռքից և հայտնվում է օտարազգի մեկ ուրիշ՝ օդաչուական բանդայի ձեռքի տակ:

Սակայն այդ օրը ինքնաթիռը Տալլին քաղաքում լիցքավորվում է նաև, ըստ որում՝ նվազ քանակի վառելիքով, չնայած այն հանգամանքին, որ ըստ փոփոխված պլանի՝ նախատեսում էր երկար թռիչքուղի:

Հաջորդ քայլին, երբ օդանավը առևանգելուց հետո հանցավոր խումբը գաղտնի փաստաթղթերն է խմբագրում, սկզբում օդանավի գրանցման շտրիխ կոդն է փոխում, ապա դուրս գալով Էստոնիայի օդային տարածքից՝ փոխում է թռիչքային ուղին՝ ուղևորվելով Վառնա:

Բանդայի գծած սցենարով, թռիչքուղու վերջին կայարանը, ըստ փաստաթղթերի, Շարժան պիտի լիներ, բայց… Դեպքերի հետագա զարգացումն օդանավը տանում է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ժամանակագրություն

Ըստ փաստական տվյալների՝ փետրվարի 19-ին՝ Տալինի ժամանակով առավոտյան 10-ի սահմաններում (Երեւանի ժամով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից և, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածքներով, վայրէջք է կատարել բուլղարական Վառնա քաղաք, տեղական ժամանակով՝ 12:35-ին: Ասյտեղ հայկական օդանավը վայրէջք է կատարում ենթադրաբար ինչ որ-բան բեռնելու համար։ Թե ի՞նչ՝ քննությունը կպարզի:

Ըստ բանդայի ձևակերպած նոր թռիչքուղու՝ առևանգված օդանավը Բուլղարիայից ուղղություն է վերցնում իբրև թե դեպի Շարժա, սակայն Իրանի օդային տարածքում մի քանի պտույտ գործելուց հետո հանցագործները լիցքավորման խնդրով «Էմերջընսի» տագնապի ազդակներ են տալիս և իբր հարկադրված օդանավն իջեցնում են Իրանի օդակայան:

Այստեղ էլ նրանք կալանավորվում են, օդանավը այդպես էլ չի հասնում պլանավորված կամ գուցե զուտ խայծի համար թղթերում նշված Շարժայի օդակայան:

Հայկական օդանավը՝ Իրանի ռազմական օդակայանում

Մի ուշագրավ փաստ ևս․ Հայաստանի համար լիզինգով ձեռք բերված Ամերիկյան արտադրության «Boeing 737-300» օդանավը (EK-FAA գրանցումով), որը պատկանում է հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությանը, առևանգումից հետո փետրվարի 22-ից մինչ այս պահը գտնվում է Իրանի ռազմական օդանակայանում։ Իսկ ինչո՞ւ, ռազմական աղբյուրը չի մանրամասնում:

Հայաստանի ՔԱԿ-ում բարձիթողի վիճակ է

Հաջորդ աբսուրդը, որ տեղի է ունեցել Հայաստանի քաղավիայի կոմիտեի (ՔԱԿ) պատճառով, ՔԱԿ –ում բարձիթողի վիճակն է և ղեկավարի անփույթ անտարբերությունը: Պարզվում է՝ Իրանից անմիջապես փորձում են կապ հաստատել հայկական Քաղավիացիայի կոմիտեի հետ, սակայն 24-ժամյա ռեժիմով աշխատող ավիաոլորտի սպասարկող պետական կառույցը լրիվ «ռելաքս» ռեժիմով է աշխատում:

Մի ամբողջ շաբաթ-կիրակի ՔԱԿ որևէ հայ պաշտոնյայի հետ Իրանի գործընկերները չեն կարողանում կապի դուրս գալ: Փոխարենը նրանց հետ կապ է հաստատում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության բարձր պաշտոնյան և անմիջապես «Ֆլայ Արմենիայի» հետ համատեղ սկսում են ինտենսիվ եռակողմ գործընթաց՝ առանց ՔԱԿ-ի: Փաստն այն է, որ ոչ աշխատանքային օրերին Հայստանում պետական այս կառույցի փոխարեն իրավիճակն իր ձեռնքն է վերցնում «Ֆլայ Արմենիա» ընկերությունը և ստիպված Եվրոկոնտրոլի ու ՀՀ ԱԱԾ-ի հետ մտնում է գործընթացների մեջ: Ավելին, երկրների պետական կառույցների, այդ թվում՝ Եվրոկոնտրոլի հետ կոնտակտը հայկական մասնավոր ավիաընկերությունն է ապահովել ՝ պետությանը դրդելով, որ իր պարտականությունները կատարի՝ միջազգային սկանդալից խուսափելու համար:

Իսկ օդանավի առևանգման փորձի հետ կապված մասնավոր հետխուզական աշխատանքների մասին պոստֆակտում է ՀՀ ՔԱԿ-ն իմացել և թղթատարությունն սկսել է արդեն սկսվող շաբաթվա երեքշաբթի:

Հետագայում է պարզվում, որ ՀՀ ՔԱԿ պետ, երիտասարդ մայրիկ Տաթևիկ Ռևազյանն օդանավի առևանգման օրերին գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով, իսկ նրա փոխարեն իր իսկ նշանակած անձը քաղավիացիայի ողջ համակարգը փաստորեն թուլացած ռեժիմով է աշխատեցնում: Արդյունքը տեսանելի է...

Ֆիքսենք մի կարևոր ինֆորմացիա ևս.

Օդանավի առևանգման մասին տեղեկատվությունն առաջինը, բնականաբար, «Ֆլայ Արմենիայի»՝ դրսի մեծահարուստ հայ սեփականատիրոջն է հայտնի դարձել, ով անմիջապես իր մասնավոր կապերով հետաքննություն է սկսել և հանգստյան օրերին հայտնաբերել է իր ընկերությանը պատկանող առևանգված ինքնաթիռը դեռևս օդում՝ վայրէջքից առաջ:

Ավելին, ըստ որոշ տվյալների, «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» օպերատիվ մասնավոր հետախուզական աշխատանքների շնորհիվ հաջողվում է օպերատիվորեն գործել Եվրոկոնտրոլի ու Հայաստանի ԱԱԾ-ի հետ, այդպիսով կանխվում է առևանգումը և ինքնաթիռը արտակարգ վայրէջք կատարելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, անմիջապես հայտնվում է ԻԻՀ օրինապահ մարմինների վերահսկողության ներքո։

Ավելին, երբ ժամանակին իրավապահները կատարում են իրենց գործառույթը՝ կանխվում է նաև օդանավը վերածելու («ռասկուլաչիտ անելու») խիստ հավանական պլանները, որով, փաստորեն, հանցախումբն ի սկզբանե նպատակ է ունեցել թաքցնելու հետքերը:

Ստացվում է ՝ օդանավի առևանգման թելերը Իրանի հետ իսկապես առնչություն չունեն։ Հակառակ դեպքում այսքան արագ դժվար թե կոմունիկացիաներ լինեին: Հիշենք, տարիներ առաջ մալայզիական օդանավի խորհրդավոր անհետացման սկանդալային դեպքը, որի հետքերը այդպես էլ օվկիանոսում և ցամաքում չգտան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։