Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Մեր գյուղի ինքնապաշտպանությանը մասնակցել ենք բացառապես մեր գյուղացիներով. Հադրութի շրջանի Թաղասեռի գյուղապետ

Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի գյուղապետ Արմեն Բուդաղյանը գրառում է արել Facebook-ի իր էջում՝ անդրադառնալով իրենց գյուղի ինքնապաշտպանությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուրեմն լսեք։

Ես Արմենն եմ Բուդաղյան, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից։ 33 տարեկան եմ։ Ծնվել եմ 1988-ին։ Ես մի մարդ եմ, որ կորցրել է իր տունը, հողերը, ունեցվածքը, պապերիս գերեզմանները։ Բայց հիմա դրա մասին չի, որ ուզում եմ խոսել։

Դե, ոնց որ ցանկացած հայ ես էլ ծնված օրվանից իմ ընտանիքում լսել եմ «դե հայի թասիբն ուրիշ ա, է՜...», «դե հայի գենն ուրիշ ա», «դե մենք ուրիշ ենք» ու միշտ մտածել եմ, որ աշխարհի բոլոր հայերս ենք ուրիշ, լավը, շա՜տ լավը։

Սրանցից բացի մեզ միշտ մեր կռված համագյուղացիներն ու ընկերները ու հայրս ասում էին, որ ադրբեջանցին վախկոտ ա, որ արյունը տեսնում ա, վախից փախնում ա, ես իմ կյանքում ադրբեջանցի տեսած չկայի, ես որ ծնվել եմ մեր գյուղում էլ ադրբեջանցի չի էղել։
Ես մթանը փակ աչքերով կանցնեմ Հադրութի անտառներով, որովհետև իմ Հադրութում ինձ ծանոթ են ամեն ծառն ու թուփը, ամեն քարն ու քարի տակի մրջյունը։
Պատերազմի առաջին օրվանից մեր համագյուղացիներով կազմակերպել ենք մեր Հադրութի ինքնապաշտպանությունը, ես որպես գյուղապետ եղել եմ մեր գյուղի ջոկատի հրամանատարը։ Էն որ, թե ոնց ենք կռվել, ինչեր ենք տեսել, ինչ օրեր ենք ապրել ես մինչև կյանքիս վերջին շունչը չեմ մոռանա, դրա մասին մի օր կնստեմ ու երկար կգրեմ, կհանձնեմ թղթին, ու հավատացնում եմ, եթե հանկարծ մի օր հիշողությունս էլ կորցնեմ պատերազմի 44 օրն ու ընտանիքիս գաղթի ճամփան հիշողությունիցս դուրս չի գա, ԵՐԲԵ՛Ք։

Մեր գյուղի ինքնապաշտպանությանը մասնակցել ենք ԲԱՑԱՌԱՊԵՍ մեր գյուղացիները, հարգելի կարդացող ջան շեն մնաս, գիտեմ, որ հիմա կասես «բա հո ես չէի մասնակցելու»։
Մենք մեր գյուղը կորցրեցինք՝ իմ ՀԱՅՐԱԿԱՆ, իմ ՀԱՅԿԱԿԱՆ գյուղը մնաց թշնամի ադրբեջանցուն։

Իմ 16 հոգանոց ընտանիքից 13-ը (ես, հայրս, մայրս, իմ ու 2 եղբայրներիս կանայք ու մեր 7 երեխեքը) տեղափոխվեցինք Կոտայքի մարզ, իսկ 3 եղբայրս` Ստեփանակերտում են։
Նկատեցի՞ր։

Մեկ անգամ ևս կարդա վերևի նախադասությունը։

Ա՜, ես էդպես էլ հասկացա, որ չընկատեցիր։ Քո՛ւյրս, եղբա՛յրս, հայրենակի՛ցս, ես չասեցի թե ընտանիքս եկավ Հայաստան, ես ասացի եկավ Կոտայքի մարզ, գիտես ինչո՞ւ, որովհետև ես երբևէ Արցախը չեմ առանձնացրել Հայաստանից։ Մենք բոլորս մի երկրում էինք ու ենք ապրում՝ մայր Հայաստանում, ուրիշ բան եթե դու կարծում ես, որ Արցախը Հայաստան չի, ուրիշ բան, որ դու կարծում ես թե արցախցին թուրք ա, քո կարծածից ոչ արցախցին ա դառնում թուրք ու ոչ էլ Արցախը ոչ հայկական։ Եթե դու քեզ երջանիկ ես զգում ինձ թուրք անվանելով, ես քեզ չեմ հակադարձի՝ միգուցե Էդ քո միակ երջանկության միջոցն ա։
Ի դեպ, ի՞նչ է նշանակում Արցախ, օգնեմ հասկանաս՝ Արայի ցախ։ Մեր Արա Գեղեցիկ արքայի օրոք ցախը տարել են մեր կողմերից, դե եթե գիտես մենք ինչքան անտառներ ունենք (տես, նույնիսկ անցյալով չեմ խոսում, այո՛ ունենք), դե Արա Գեղեցիկի մասին գիտես թե որ պատմիչն ա գրել՝ Մովսես Խորենացին, իսկ թե Խորենացին որ դարում էր ապրում՝ գուգլը քեզ օգնական։ Ասածս ինչ կցուցանե, ադրբեջանցին ու թուրքը ուր էին, երբ Արա Գեղեցիկի բանակի ցախը Արցախից էին տանում։

Ու հետո մի բան էլ ասեմ, էն որ ասում ես Շուշին հայկական չի, դու գոնե Շուշիի տեղը քարտեզի վրա գիտե՞ս, դու գոնե մեկ անգամ Շուշիում եղած կա՞ս, Ղազանչեցոց վանքում մի մոմ վառած կա՞ս։ Էն որ ասում ես թե Արցախը հայկական չի, Գանձասարում եղած կա՞ս, դու գոնե գիտես, որ Հովհաննես Մկրտչի գլուխը Գանձասարում ա թաղված, էն որ Գանձասարը կար, բա ադրբեջանցին ու թուրքը ո՞ւր էին։ Դու գոնե իմանո՞ւմ ես, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հայերեն տառերը գտնելուց հետո առաջին դպրոցը Ամարասում բացեց, դու Ամարասում եղած կա՞ս, բա որ չես էղել, բա դու ո՞նց կարաս ասես, թե Ամարասը հայկական չի։ Երբ կար մեր գիրը ու Ամարասը ու Մեսրոպ Մաշտոցը, բա ո՞ւր էին թուրքն ու ադրբեջանցին։

Դու հիմա քեզ էնպես ես պահում, որ ես սկսում եմ վախենալ, որ իմ էրեխեքին իմ հողում հանկարծ կարո՞ղ ա նեղացնեն։

Եղբայր իմ, քույր իմ, հայրենակից ջան՝ մենք թուրք չենք, մենք հայ ենք, բայց ճակատագիրը մեր նկատմամբ դաժան ա եղել։ Ես էսօր քեզ կարող եմ վիրավորել ու ասել թուրքը դու ես կամ ծնողդ ա, բայց ես ինձ նման բան թույլ չեմ տա, գիտե՞ս ինչու, որովհետև ես իսկական թուրքին տեսել եմ մեր Հադրութի ինքնապաշտպանության ժամանակ։ Էդ անեծք ա ունենալ ադրբեջանցի հարևան....
Ի դեպ, ես հո չեմ բարձրաձայնել, որ մեր գյուղի ինքնապաշտպանության ժամանակ ոմանք, որ իբր թե կամավորագրվել էին Արցախի պաշտպանությանը, բայց իրականում եկան ու պատերազմի թեժ օրերին թալանեցին իմ գյուղն ու շրջակա մի քանի գյուղերըը, իրենք Արցախից չէին...

Գիտե՞ս ինչքան էին նման թալանները, ու դու էսօր ասում ես թե արցախցին թո՞ւրք ա...