Հունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
Մամուլ

Ուղեղներն է պետք փոխել, ոչ թե երկրի կառավարման համակարգը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է.

«Իրականում կառավարման համակարգը Հայաստանում կարող է կոչվել նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական կամ անգամ սահմանադրական միապետություն՝ միևնույն է, ցուցանակից էությունը չի փոխվում: Բոլոր դեպքերում ամեն ինչ այս պետության մեջ կախված է մեկ մարդուց, խորհրդարանը խաղում է զուտ խորհրդանշական դեր, մերձիշխանական օլիգարխիան արտոնություններ է ստանում, իրավապահ մարմիններն առաջին դեմքի կամակատարներն են և «թխում են» նրա պատվիրած գործերը, կուսակցությունները (թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր) չեն կայանում, քծնողների բանակը փառաբանում է «թագավորի» իմաստությունը:

Եթե այս վիճակը լիներ Հայաստանի 4 ղեկավարներից մեկի կամ երկուսի իշխանության ժամանակ, ես գուցե կմտածեի, որ դա այդ ղեկավարների անձնական հատկանիշներից է: Եթե դա լիներ մեր «փորձարկած» կառավարման երեք համակարգերից մեկի դեպքում, ես կարող էի ենթադրել, որ դա համակարգից է: Բայց քանի որ նույնը տեղի է ունենում 30 տարի բոլոր ղեկավարների և բոլոր համակարգերի ժամանակ, ես կարծում եմ, որ խնդիրն ավելի խորն է:

Օրինակ, ներկայիս համակարգն, ըստ էության, թույլ չի տալիս պաշտոնանկ անել պատերազմը խայտառակ ձևով տանուլ տված վարչապետին: Իսկ եթե նա լիներ նախագահ կամ «կիսանախագահ», դա հնարավո՞ր կլիներ: Նույնն է, իհարկե, նաև «լեգիտիմությունը»: Մեծ հաշվով, ձևական իմաստով դա միայն բառ է, թուղթ է: Նախորդ իշխանություններն ունեին այդ թուղթը՝ չվաստակելով դրա իրավունքը, այսօրվանները դա վաստակել են: Ի՞նչ է դա փոխում, իրավիճակն ավելի կայո՞ւն է դարձնել: Ներկա իշխանության հասարակական, հոգեբանական լեգիտիմությունն ավելի բա՞րձր է, քան ՀՀԿ-ինը: Վաղը, եթե տեղի ունենան արտահերթ/հերթական ընտրություններ, որոնցում արդար/անարդար ձևով հաղթի «Իմ քայլը»/«Ուրիշի քայլը» ու սկսի թափահարել «լեգիտիմության» թղթով («մենք ժողովրդի իշխանություն ենք»), դրանից հասարակական լարվածությունը թուլանալո՞ւ է: Խնդիրը, հետևաբար, ոչ այնքան համակարգերն են, ղեկավարները կամ անգամ լեգիտիմությունն է, որքան հասարակությունն է:

Պետք է մտածել հասարակության պառակտվածությունը հաղթահարելու մասին: Դառնալով Հիմնական օրենքին՝ ուզում եմ այս դեպքում համաձայնել Ռուսաստանի նախագահի հետ, որը մի առիթով ասել է՝ «Ոչ թե սահմանադրությունն է պետք փոխել, այլ ուղեղները»: Ճիշտ է, այդ բանն ասելուց տարիներ անց Պուտինը փոխեց իր երկրի սահմանադրությունն այնպես, ինչպես իրեն է հարմար»,-