Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Մամուլ

Նիկոլ Փաշինյան․ սգո թափորի զվարթ առաջնորդը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները քաղաքականության տրամաբանությամբ վերլուծելու ու հասկանալու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են, քանի որ այդ գործընթացների հիմնական գեներացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվում է ամենևին ոչ քաղաքական դրդապատճառներով։

Կատարվողի խորքային պատճառները խիստ անձնական են եւ պայմանավորված են առաջին հերթին ու առավելապես՝ Նիկոլ Փաշինյանի անձնական որակներով կամ դրանց բացակայությամբ, աշխարհայացքով կամ դրա բացակայությամբ, արժեքային համակարգով կամ դրա բացակայությամբ։

Ինչպես իր իշխանության շուրջ երեք տարիներին, այնպես էլ դրանից շատ առաջ նա իր գործունեությամբ ցույց է տվել, որ առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» հակահումանիստական սկզբունքով։ Տարիներ շարունակ նրա համար գերնպատակ է եղել իշխանության հասնելը, եւ այդ ճանապարհին նա կանգ չի առել ոչնչի, առանց բացառության, ոչնչի առաջ։

Հիմա գերնպատակը իշխանության պահպանումն է, եւ իր տեսակի հանգույն՝ նա կրկին կանգ չի առնում ու կանգ չի առնելու ոչնչի առջեւ։ Նա դա ապացուցում է ամեն օր․ պե՞տք է հանուն սեփական արկածախնդիր հայտարարության արդարացման՝ զոհաբերել բանակի հեղինակությունը՝ նա պատրաստ է դրան, անհրաժե՞շտ է հանուն իշխանության ուժի ցուցադրության՝ գործի դնել հանրապետության ողջ վարչական ռեսուրսը ու բոլոր հնարավոր մեթոդներով լցնել Հանրապետության հրապարակը՝ ստեղծելով քաղաքացիական բախման մեծագույն վտանգ՝ ոչ մի խնդիր, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նաեւ դրան:

Պե՞տք է՝ նա պատրաստ է անգամ ձայնով լացել հրապարակում՝ հուզված ղեկավարի բեմականացված կերպարի մեջ մտնելու համար, ու եթե պետք է նաեւ, նա պատրաստ է իբրեւ թե Մարտի 1-ի զոհերի ոգեկոչմանը նվիրված, այսինքն՝ սգո երթն առաջնորդել ղալմաղալի ու գոռգոռոցի ներքո, ինչպես արդեն մեկ անգամ արել է Եռաբլուր այցելելիս։

Խնդիրն այն է, որ, երբ մարդը հանուն սեփական մտասեւեռման՝ միջոցների մեջ խտրություն չի դնում, նրա համար գոյություն չեն ունենում անկարելի միջոցներ։ Եվ եթե վաղը հանուն իր իշխանության պահպանման պետք լինի նաեւ քաղաքացիների արյուն հեղել, Նիկոլ Փաշինյանը կգնա դրան՝ առանց մի վայրկյան անգամ վարանելու։

Միջոցների մեջ խտրություն չդնելու մոլուցքը կարող է հասցնել անգամ ամենաաներևակայելի թվացող քայլերի։ Եվ եթե, օրինակ, հանուն սեփական իշխանության պահպանման, ասենք, Թուրքիայից կամ Ադրբեջանից օգնություն խնդրելու հնարավորությունն այսօր թվում է ֆանտաստիկայի ժանրից, ապա հաջորդ պահին դա կարող է դառնալ իրականություն։

Հայաստանում այսօր ստեղծված գերպայթյունավտանգ իրավիճակն իրականում ոչ թե քաղաքական, այլ խիստ անձնային դրդապատճառներ ունի։ Հայաստանը գործնականում պատանդ է դարձել մեկ մարդու քմահաճույքներին ու կամակորությանը, ով ընդհուպ մտագարության աստիճանի պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար։

Իր քաղաքական կարիերան Նիկոլը սկսել է «մեկ մարդու» ֆենոմենի շահարկմամբ։ Նա սկզբում փորձում էր հրապարակները լցնել «1+1+1+…» կարգախոսով, ապա դեռեւս կիսադատարկ փողոցներում ներբողում էր՝ «եւ այդ մեկ մարդը դու ես»։ Իրականում նա ենթագիտակցորեն բոլոր ժամանակներում ամեն ինչ իսկապես կառուցել է «մեկ մարդու» առանցքի շուրջ, բայց այդ մեկ մարդը եղել է եւ կա ինքը։

Հայաստանը գտնվում է մեկ մարդու գերության մեջ, ով հանուն սեփական անձի՝ պատրաստ է զոհել, առանց բացառության, բոլորին ու ամեն ինչ։

Այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։

Եվ իրավիճակի ողբերգականությունը նաեւ այն է, որ կա՛մ Հայաստանը կազատագրվի այդ մեկ մարդու գերությունից, կա՛մ կազատագրվի Հայաստանն ընդհանրապես՝ բառի ոչ այնքան փոխաբերական, որքան ուղիղ իմաստով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: