ՀՅԴ-ն Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հնարավորություն չի տեսնում, որ 2017թ.-ին ՀՅԴ-ն մեծամասնություն կդառնա խորհրդարանում:
Այդ մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ` հայտնելով նաև, որ դաշնակցությունը իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու որեւէ հարց չի քննարկել։
«Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որ իր քաղաքական ճանապարհով ընթանում է, և առաջիկայում մենք շատ ավելի ռեալ դերակատարություն կունենանք Հայաստանի քաղաքական կյանքում»,- ասաց Աղվան Վարդանյանը: