Ասել եմ մարդիկ իրենց մեքենաներով գան, որ չասեն` ավտոբուս լցրին֊բերին. Էջմիածնի փոխքաղաքապետը` Փաշինյանի հանրահավաքի մասին (ձայնագրություն)
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունից Էջմիածին զանգահարած երիտասարդը հաստատել է այն խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է իր իշխանական լծականներն ու մարդ հավաքում իր հանրահավաքների ժամանակ։
Էջմիածնի քաղաքապետի տեղակալը Արսեն Պետրոսյանը խոստովանում է, որ մարդկանց հավաքել է, բայց ավտոբուսներով չի ուզում բերել, որպեսզի մարդիկ չասեն, թե լցրել֊բերել են։ Նա ևս հավաստիացնում է ՔՊ-ական ներկայացած երիտասարդին, որ ամեն բան կարգին կլինի, մարդկանց քանակը կապահովվի: