Տղե՛րք, էս մեր պուճուր, սիրուն երկիրը ի՞նչ է արել ձեզ, որ էտքան չեք սիրում
«Հանրապետության հրապարակում հանրահավաք եւ երթ մարտի 1-ին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական էջից։ Մարտի 1-ը պետք է լինի համազգային միավորման, հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի կարեւոր որոշումների օր։ Մարտի 1-ը պետք է դառնա առկա ներքաղաքական լարվածության թուլացման ու ճգնաժամի հաղթահարման օր։ Ի՞նչ երթ տղերք:
Որտեղո՞վ՝ Ամիրյանից մտնեք Մաշտոցի պողոտա ձեր կողմնակիցներին բերեք հասցնեք Բաղրամյան ու երկու կողմերի կողմնակիցների միջեւ բախում հրահրե՞ք: Այսինքն՝ վերջնական նպատակը գնալուց առաջ արյուն հեղել, նո՞ր գնալ: Տղերք, էս մեր պուճուր, սիրուն երկիրը ի՞նչ է արել ձեզ, որ էտքան չեք սիրում: Բախման դեպքում ողջ պատասխանատվությունը կրելու է կառավարող քաղաքական ուժը։ Հիշեք դա», - այս մասին գրում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: