Մի 50 հոգի կբերեմ. Շիրակի Մեղրաշենի գյուղապետը` Փաշինյանի հանրահավաքին մարդ հավաքելու մարդկանց տեղափոխելու մասին (ձայնագրություն)
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունից Շիրակի մարզի համայնքներից Մեղրաշեն զանգահարած երիտասարդը հաստատել է այն խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է իր իշխանական լծականներն ու մարդ հավաքում իր հանրահավաքների ժամանակ։ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը ասել է, որ 50 մարդ կբերի, տեղաշարժի խնդիր էլ չունի` ինքը տրանսպորտ կդրամադրի։
Մանրամասները` ձայնագրության մեջ։