Ռուսաստանը Սիրիայում լրացուցիչ ավիաբազաներ չի բացի
Ռուսաստանը Սիրիայի տարածքում լրացուցիչ ավիաբազաներ շահագործելու անհրաժեշտություն չի տեսնում:
Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նա մասնավորապես ասել է. «Պետք չէ ռազմական փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ «Հմեյմիմ» ռազմաբազայից, որտեղ կենտրոնացել է ռուսական ավիախումբը, Սիրիայի տարածքի ցանկացած կետ հասնելու համար ռուսական ցանկացած ինքնաթիռից կպահանջվի ընդամենը 30-40 րոպե: Այդ պատճառով էլ Սիրիայի տարածքում լրացուցիչ ռուսական ավիաբազաների անհրաժեշտություն չկա, ինչպես այդ մասին հայտարարում են «բազմոցային ստրատեգները»: Չկար և չկա»:
Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ նոր ռազմաբազայի տեղակայման մասին տեղեկությունները մամուլում հայտնվել են Սիրիայի երկնքում թուրքական F-16-ի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելուց հետո: Ըստ նրա` այդպես արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ փորձում են շեղել ուշադրությունն այդ ողբերգությունից։