Արա Սաղաթելյանի ձերբակալման կոնտեքստը ծիծաղելի է․ այն 100%-ով քաղաքական բնույթ ունի․ քաղաքագետ (տեսանյութ)
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը 100%-ով վստահեցնում է՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալում քաղաքական բնույթ ունի։
«Բոլորին է հայտնի, թե ինչ ծիծաղելի ձևով է անցել գործընթացը։ Ըստ ամենայնի, որոշումները կայացրել են շատ հապճեպ, կամ առանց մտածելու, քանի որ կարող էին ավելի համոզիչ պատճառ մտածել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ սաա ուղղակի կարված գործ է։
Նա նշեց թե դա, իհարկե, ապացուցել չի կարող, բայց ծիծաղելի է, թե ինչպես է այդ ձերբակալությունը տեղի ունեցել, ովքեր են ձերբակալվել, ինչ կոնտեքստում է այդ ամենը տեղի ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում։