Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Մամուլ

Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ժողովուրդն է իշխանության լեգիտիմ աղբյուրը։ Իսկ ժողովրդի կառավարման հետ փոխկապակցված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ քաղաքական և սոցիալական հավասարությունը, օրինականությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և այլն։

Ժողովուրդը կարող է ընտրությունների արդյունքում իշխանություն ձևավորել, նաև պահանջել իր կողմից ձևավորված իշխանությունների հեռացումը, եթե իշխանությունները չեն արդարացրել հանրային լայն շրջանակների ակնկալիքները։ Դրա արդյունքում է, որ ժողովրդի մեծամասնության վստահությանն արժանանալու նպատակով քաղաքական ուժերի միջև թեժ մրցակցություն է ընթանում՝ հատկապես ընտրությունների փուլում։

Քաղաքական ուժերը հանրությանը ներկայացնում են իրենց ծրագրերը և տեսլականը, իսկ ժողովուրդը կատարում է իր ընտրությունը՝ ելնելով որոշակի նախընտրություններից։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ լինում են դեպքեր, երբ ժողովրդին շատ հավակնոտ խոստումներ են ներկայացվում, որոնք իրականության մեջ այդպես էլ մնում են անկատար։

Հենց այստեղ է, որ իր դերակատարությունն է ունենում ժողովրդահաճությունը կամ պոպուլիզմը, երբ քաղաքական ուժերն իրենց իրական նպատակները թաքցնում են ժողովրդի համար գայթակղիչ գաղափարների ներքո՝ այնպես ներկայացնելով, թե իբր արտահայտում են բնակչության մեծամասնության շահերը։

Իսկ շատ հաճախ ժողովուրդ հասկացությունը դառնում է քաղաքական շահարկումների առարկա, որի վառ օրինակն այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն են։

Մեզանում, կարծես, ընթացիկ երևույթ է դարձել որևէ քաղաքական ուժի կողմից ժողովրդի հետ նույնականացվելը և սեփական ցանկությունը ներկայացնելը որպես ժողովրդի ցանկություն։ Կամ քաղաքացիների մի մասին համարել ժողովուրդ, իսկ մյուս մասի կարծիքի հետ հաշվի չնստել։

Այսպես, օրինակ՝ սկզբնական փուլում ընդդիմության հավաքին 5 հազարի չափ մարդ էր մասնակցում, ապա գնալով այդ թիվը մեծացավ։ Իսկ վերջին մեծ հանրահավաքին, ըստ տարբեր գնահատականների, 20-ից մինչև 30 հազար քաղաքացի էր մասնակցում։ Բայց այդ մարդիկ Փաշինյանի համար ժողովուրդ չեն: Նա կարծում է, որ նրանք չեն ներկայացնում ժողովրդի կարծիքը։

Մյուս կողմից՝ Փաշինյանի տրամաբանությամբ, ժողովուրդ չեն բանակի գեներալները, կաթողիկոսները, նախկին նախագահները, գիտնականները, դասախոսները, մշակույթի և արվեստի բոլոր այն գործիչները, որոնք կառավարության հրաժարականն են պահանջում։

Փոխարենը վերջինիս համար ժողովուրդ են իր կողմից կազմակերպված ու պետական ողջ ռեսուրսի ներդրմամբ կազմակերպված հավաքին մասնակցող 5 հազար մասնակիցները։ Լավ, թող լինի 10 հազար: Ոչինչ, որ այդ մասնակիցների մի մասը զգեստափոխված ոստիկաններ էին, իսկ մյուս մասը պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց աշխատանքային ժամին ստիպելով բերել էին հավաքին մասնակցելու։ Կարևորը, որ Նիկոլի համար դա ժողովուրդն էր, որին իբր հարց էր տալիս, իբր պատասխան ստանում ու իբր որոշում կայացնում:

Ստացվում է, որ Փաշինյանի «կողմնակիցները» ժողովուրդ են, իսկ մնացյալը՝ ոչ։ Սա արդեն նույնիսկ զավեշտ չէ, սա մեծագույն ողբերգություն է: Վերջապես, արդեն ի՞նչ է նշանակում մրցավազքի մեջ մտնել հանրահավաքի մասնակիցների քանակով: Լավ, իշխանությունը դուրս կբերի, ասենք 10 հազար մարդ, ընդդիմությունն էլ այդքան։

Լավ, մեկնումեկն ավելի շատ մարդ դուրս կբերի: Լավ, միասին հավաքի կհրավիրեն 50 հազար, 100 հազար մարդու: Մի կողմից՝ դա կդառնա Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական բախման հրահրումը, մյուս կողմից ստացվում է, որ հերթական անգամ մի 100 հազար մարդը պետք է որոշի երկրի ճակատագիրը: Իսկ ո՞վ պետք է հաշվի առնի 2,5 մլն-ից ավելի այն քաղաքացիների տեսակետը, որոնք չեն մասնակցում այս կամ այն կողմի հավաքին կամ էլ քաղաքականապես այնքան է ակտիվ չեն ընթացիկ քաղաքական գործընթացներում։

Եվ վերջապես, քաղաքական գործընթացների տրամաբանությունը ցույց է տալիս, որ ժողովրդական տրամադրությունները խիստ փոփոխական են։ Եթե ինչ-որ պահի հանրության մեծամասնությունը սատարում է որևէ քաղաքական ուժի, ապա դա չի նշանակում, որ միշտ այդ ուժը ժողովրդի մեծամասնության աջակցությունն է վայելելու։ Նիկոլը՝ ձեզ վկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: