Պայքարը պետք է շարունակվի ոչ թե մինչև վերջ, այլ միշտ. Լ. Ալավերդյան
Երբևէ չեմ թաքցրել, որ ես արմատական փոփոխությունների կողմնակից եմ, բայց ոչ բախումնային սցենարներով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա համոզված է, որ բախումնային սցենարները կորուստներ են բերում:
«Եթե անգամ այս իշխանություններն այդքան վատն են և չեն մտածում երկրի մասին, պետք է ընդդիմությունը մտածի: Ես միշտ ասել եմ, որ պետք է պայքարը շարունակվի ոչ թե մինչև վերջ, այլ միշտ»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի որակմամբ ժողովրդի մոտ ծայրահեղ անտարբերությունը չի նկատում, սակայն նրանց անվստահությունը ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության նկատմամբ է: