Իրանի տնտեսական ծանր հարվածը Թուրքիային
Իրանն այսօր կրճատել է Թուրքիա մատակարարվող գազի քանակը: Թուրքիայի գազի մասնաբաժնում իրանական գազը կազմում է 18 տոկոս: Ձմեռային ցուրտ եղանակի պատճառով Իրանը Թուրքիա մատակարարվող գազի քանակը կիսով չափ կրճատել է: Այս մասին հաղորդում է թուրքական haberturk գործակալությունը:
Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակում Թուրքիան ռուսական պատժամիջոցների հետևանքով կտրվել է իր գազի պահանջարկի 50 տոկոսից: Այժմ Իրանը ևս, պատճառաբանելով եղանակային ցուրտ պայմանները, կրճատել է մատակարարվող գազի ծավալը: Թուրքիայում սա դիտում են հարված ծանր պահին, որը բացասական դեր կունենա թուրք-իրանական հարաբերություններում: