Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Մամուլ

Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է՝ Փաշինյան Նիկոլը, սա է ձեր գլխավոր խնդիրը․ Անատոլի Ցիգանոկ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության դագաղի վերջին մեխը խփեց իր իսկ հարցազրույցը, որի ժամանակ հարց էր հնչեցրել, թե «ինչու կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դրան հաջորդեց Հա­յաստանի Ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մեկնաբանությունը մամուլին, որտեղ նա, պարզապես, քահ-քահ ծիծաղել էր փաշինյանական հայտարարությունների վրա, ինչի պատճառով էլ ազատվեց աշխատանքից:

Իսկ արդեն երեկ լցվեց նաև բանակի «համբերության բաժակը», և եղավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բոլոր կորպուսների հրամա­նատարների համատեղ հայտարարությունը, որով նրանք պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց ՌԴ Քաղաքա­կան և ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատե­սումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անատոլի Ցիգանոկի հետ:

«Փաշինյանը, պարզապես, փորձում է պատճառներ հորինել»

-Պարո՛ն Ցիգանոկ, ըստ էու­թյան, Փաշինյանն ակնար­կում էր, որ ռուսական «Իսկանդեր»-ը, չի աշխատում, որքանո՞վ եք այն իրատեսական համարում:

-Առաջին հերթին կարծում եմ՝ խնդիրն այն է եղել, որ ՀՀ պաշտպա­նության նախարարը չի ցանկացել սո­վորեցնել հայ զինծառայողներին այն ծրագրով, որով սովորում են ռուս զինծառայողները: Այն, որ հայ զինծառա­յողները սովորում են ընդամենը երեք ամիս՝ մեկ տարի սովորելու փոխա­րեն, դրա պատճառով էլ ամեն ինչ այդպես ստացվեց: Ամբողջ խնդիրն այն է, որ «Իսկանդերները», որոնք կանգնած են սահմանին, պարտադիր կարգով պետք է սովորել, թե ինչպես պետք է այն կիրառել:

Նույնպիսի իրա­վիճակ էր, երբ ուկրաինացիները կի­րառում էին «Տոչկա Մ»: Նրանք էլ էին, համենայնդեպս, նեղվել, թե «Տոչկա Մ»-ը չի պայթում:

Ինչո՞ւ, որովհետև նախ պատճառը զինտեխնիկայի անպատրաստությունն էր, մինչդեռ այդ զինտեխնիկան պետք էր պահել հա­տուկ պայմաններում: Երկրորդ՝ տեխ­նիկային պետք է մոտենալ հատուկ ինստրուկցիայով, ինչը ոչ մի անգամ չի կատարվել: Տեխնիկան, որն այժմ կա, պահպանվում է շատ թափթփված վիճակում: Եվ այժմ ձեր վարչապետը զբաղված է նրանով, որ փորձում է պատճառներ հորինել, քանի որ ան­ձամբ է մեղավոր, որ զինտեխնիկան մարտունակ վիճակում չի եղել, բայց ասում է՝ իբրև թե զինտեխնիկան աշ­խատունակ չէր: Էլի եմ ասում՝ գլխա­վոր խնդիրը ուսուցումն է, տեխնիկայի պահպանությունը և, բացի այդ, ռու­սական տեխնիկան պետք է ուսումնա­սիրել ռուսաց լեզվով:

-Իսկ կարո՞ղ էր «Իսկանդերը» պայթել 10 տոկոսով, ինչը չի բացա­ռում Նիկոլ Փաշինյանը:

-Քահ-քահ-քահ… (ծիծաղում է, – հեղինակ): Ես շատ ուշադիր հետևել եմ, թե երբ են կրակել Շուշիի ուղղու­թյամբ, և երբ եղավ պայթյունը: Այդ­պես երբեք չի լինում: Ընդգծում եմ՝ այդպես պար-զա-պես չի լի-նում: Եթե այն պայթում է, նշանակում է պայթում է: Այն կա՛մ տեղ է հասել, կա՛մ տեղ չի հասել ու ընկել է ճանապարհին:

Կամ էլ կա այլ տարբերակ՝ տեխնիկան պատրաստված չէր, որովհետև հայ զինծառայողները սովորել էին կրճատված ծրագրով՝ մի տարվա փո­խարեն, իսկ հրետանավոր սպան հա­վանաբար շտապելուց ինչ-որ մի բան չի միացրել և բաց է թողել հրահանգ­ներից ինչ-որ մեկը: Իսկ բաց թողնված հրահանգը բերում է նրան, որ ուղղա­կի զինամթերքը չի պայթում:

Այնպես որ, վատ զինամթերքի պատճառը վատ զինծառայողներն են: Եվ եթե ձեր վարչապետը ուղղակի պատճառ է փնտրում, կարելի է բազմաթիվ պատ­ճառներ գտնել: Բայց նախևառաջ թող ինքը պատասխանի՝ եթե ցանկա­նում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ չէր մտցնում այնտեղ հայաստանյան զորքերը, բայց նրանք վախեցան, ցանկանում էին ինքնու­րույն ինչ-որ բան անել և դրա պատ­ճառով էլ ունեցան այն, ինչ ունեցան։

-Որոշ շրջանակներ տեսակետ են հայտնում, թե արդյունքում ռուսական զենքը պարտվեց ՆԱՏՕ-ական զինատեսակներին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Յա, իրո՞ք: Ինչպե՞ս է այդպես ստացվում: Այսինքն՝ նշանակում է Սիրիայում ռուսական զենքը լավն էր, իսկ Հայաստանում՝ վա՞տը: Կարծում եմ՝ նման խոսակցությունների փոխա­րեն պետք է զբաղվել զինծառայողնե­րի պատրաստվածությամբ և մարզել նրանց, ովքեր պետք է գործածեն զենք-զինամթերքը:

Դրանք ընդամենը պատճառներ են, մարդիկ ուզում են ընդամենը գտնել արդարացումներ, թե ինչու են պարտվել: Եվ դրա համար սկսում են շրջանառել, թե տեխնիկան էր վատը, «Իսկանդերներ»-ն ընդհանրա­պես ահավոր վատն էին: Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է՝ Փաշինյան Նիկոլը: Սա է ձեր գլխավոր խնդիրը: Հայաստանը պարտվել է հենց նրա համար, որովհետև վարչա­պետը դադարել էր ուշադրություն դարձնել զինծառայողների կրթու­թյանն ու պատրաստվածությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: