«Ռեալում» ինձ ոչ ոք չի ցանկանում տեսնել․ Խամես Ռոդրիգես
Անգլիական «Էվերտոնի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը խոսել է «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Արդեն իսկ ոչ ոք չի ցանկանում ինձ տեսնել այնտեղ»։
Ընդգծենք, որ կոլումբիացին արքայական ակումբ է տեղափոխվել 2014 թվականին։ Խամեսը անգլիական թիմի շարքերը համալրեց նախորդ տարի։