ԱՄՆ-ն Սիրիայում ավիահարվածներ է հասցրել Իրանին պատկանող կառույցներից մեկի ուղղությամբ
ԱՄՆ զինված ուժերը ավիահարված են հասցրել Սիրիայում գտնվող մի շենքի, որը պատկանում է Իրանի զինված ուժերին: Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով Սպիտակ տան երկու աղբյուրներին:
Նշվում է, որ հարձակումը պատասխան է Իրաքում ամերիկյան թիրախների դեմ մի շարք հարձակումների:
Գործակալության տվյալներով՝ ավիահարված հասցնելու որոշումը հաստատվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից: