Հաց ու պանիր ենք ուտում, բայց մաքուր ենք ապրում. կոռուպցիա չկա. Նիկոլի աջակիցներ (տեսանյութ)
Երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչով կառավարության մոտ էին հավաքվել նրա աջակիցները՝ պաշտպանելու վարչապետի աթոռը։ Համենայնդեպս Փաշինյանն այդ կոչն արեց այն բանից հետո, երբ ՀՀ Զինված ուժերը հայտարարություն տարածեցին՝ պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։
Կոչով կառավարության մոտ եկած քաղաքացիները նկատեցին, որ թույլ չեն տա նախկինների վերադարձը։
«Թող գնան կարտոշկա ուտեն»,-ասաց մի կին։
NEWSPRESS.am-ի հարցին, թե հիմա ի՞նչ են ուտում իրենք, վերջինս արձագանքեց․ «Հաց ու պանիր ենք ուտում, բայց մաքուր ենք ապրում»։
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է փոխվել իրենց կյանքում, հավաքվածներից մեկը արձագանքեց․
«Կոռուպցիա չկա»․․․
Մանրամասները՝ տեսանյութում։