20 հազարանոց լիրբ ա էլի. Փաշինյանի կողմնակիցը՝ պատերազմի մասնակցի մորը (տեսանյութ)
Պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյանն այսօր եկել էր կառավարության շենքի մոտ, որպեսզի տեսնի, թե ում են եկել պաշտպանելու նրա աջակիցները:
Վիճաբանություն սկսվեց Փաշինյանի մի քանի աջակցի և Հարոյանի միջև:
Աջակիցներից մեկը, դիմելով Հարոյանին ասաց, որ իրենք կարող են պարզ կանգնել, նկարվել, բայց նա չի կարող:
«Ի՞նչ չեմ կարող: Մի հատ էլ կրկնիր: Իմ տղան Ջաբրաիլից մինչև Շուշի կռիվ ա արել»:
Ի պատասխան՝ նույն կինը, ասաց, որ միայն նրա տղան չէ, որ կռվել է:
Աջակից կնոջ կողքին կանգնած մեկ այլ կին, արդեն իմանալով, որ գործ ունի պատերազմի մասնակցի մոր հետ, ասաց՝ «20 հազարանոց լիրբ ա էլի»: