Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով
Քաղաքականություն

Կոչ ենք անում առանց ժամանակը երկարաձգելու հրաժարական ներկայացնել. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Արցախյան վերջին պատերազմից անցել է գրեթե չորս ամիս. Պատերազմի եւ նրան հաջորդած շրջանի բազմաթիվ կենսական խնդիրները, այս ընթացքում, ոչ միայն չեն մարել, այլեւ ավելի են խորացել, եղածներին ավելացել են նորերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Չորս ամիս անց դեռևս լուծված չեն գերիների, նահատակ զինվորների հետ կապված խնդիրները, ադրբեջանական կողմի կամայական սահմանագծումները տեղի են ունենում Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության պայմաններում, սրան գումարվում են անհասկանալի նահանջները Արցախ-Հայաստան կապերի եւ Արցախի ինքնիշխանության հարցերում:

Ավելին, ժողովրդի թիկունքում տեղի են ունենում բանակցություններ, որոնց գաղտնիության փաստն իսկ հարուցում է լուրջ մտահոգություններ: Շրջանառվում են խոսակցություններ Արցախի դեմ դեռ երեկ ռազմական ագրեսիա իրականացրած ադրբեջանական եւ թուրքական կողմերի հետ` Հայաստանի պարտված իշխանությունների հնարավոր ինչ-ինչ տնտեսական և այլ բնույթի վտանգավոր գործարքների մասին:

Անցնող գրեթե երեք տարում իր անկարողությունը փաստած իշխանությունը նաև դեղատոմսեր չունի երկրի ներսում խորացող տնտեսական և այլ բնույթի հիմնահարցերի հաղթահարման վերաբերյալ: Հայ ազգի և հայոց պետականության ներկայի ու ապագայի համար սպառնալի այս կացության հանդեպ Հայաստանում կրկին ծայր են առել համաժողովրդական հուզումները, որոնք առաջնորդվում են Հայրենիքի փրկության շարժման կողմից:

Վարչապետի հրաժարականի պահանջին իշխանությունները պատասխանում են հանրության ազատ կամարտահայտությունը ճնշող հակաժողովրդավարական գործողություններով: Իշխանական գործելավոճի է վերածվել ընդդիմադիր ակտիվ գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, կարճ ժամանակով զանգվածային ձերբակալությունները, բռնի ուժի կիրառումը:

Խիստ մտահոգիչ են ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման և երկրում օրինականության գերակայության ամրագրման կարգախոսերով իշխանության հասած ուժերի որդեգրած այս քայլերը, որոնք ուղղակիորեն տանում են ավտորիտար, ոստիկանական պետության ձևավորմանը:

Մտահոգությունները առավել տագնապահարույց են երբ, վերոհիշյալ բազմաթիվ մարտահրավերների պայմաններում, հայ ժողովուրդն ու հայոց պետությունը գտնվում են լուրջ փորձությունների առջեւ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն, դատապարտելով իշխանություններին՝ նրանց պատասխանատվությամբ ստեղծված այս վիճակի համար, կոչ է անում վերջիններիս զերծ մնալու իրավիճակի առավել սրումից, գործել միայն օրինականության ու ժողովրդավարության շրջանակներում, անսալ հրապարակ դուրս եկած հանրության և ընդդիմադիր ուժերի, ինչպես եւ մինչ այս նույն պահանջով հանդես եկած ՀՀ նախագահի, հայոց զույգ կաթողիկոսների, սփյուռքահայության զգալի հատվածի, մտավորական, մշակութային, կրթական և հանրային այլ շերտերի ձայնին և առանց ժամանակը երկարաձգելու հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոնից:

Թշնամուց պարտված, ազգի կողմից մերժված, վարչական եւ բարոյական իրական իշխանությունը կորցրած ղեկավարն այլեւս ունակ չէ ալեկոծումների միջով դեպի խաղաղ ու բարեկեցիկ ափ առաջնորդելու հայոց վնասված նավը: Այդ պարագայում միայն հնարավորություն կստեղծվի հասնելու ներազգային համերաշխության, կարգի բերելու պետական հաստատությունների ու բանակի վիճակը, նոր ավյունով ձեռնամուխ լինելու պատերազմի ռազմական, քաղաքական և այլ հետևանքների վերացմանը՝ թեւակոխելու Հայոց պետականության ու Արցախի ամրապնդման եւ հզորացման նոր հանգրվան: