ՌԴ-ն ակնկալում է, որ Անկարան անխոհեմ քայլեր չի անի
Մոսկվան հույս ունի,որ Անկարան զերծ կմնա Սիրիայում այնպիսի գործողություններ ծավալելուց, ինչպես օրինակ Իրաքում զինուժի տեղակայումն ու սպառազինումն է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
РИА Новости-ին տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ հանդիպման ընթացքում քննարկել է իրավիճակը՝ պայմանավորված Իրաքի տարածքում թուրքական ուժեր մտցնելով:
«Հույս ունենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի մի շարք անդամների անհանգստությունը Անկարայում կսառեցնի տաքացած գլուխները և նրանք Իրաքում իրավիճակը կկարգավորեն այնպես, որ դա բավարարի Իրաքի կառավարությանը»,-ասել է Չուրկինը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, թե Թուրքիան որևէ անխոհեմ քայլի չի գնա՝ այդ թվում նաև Սիրիայի տարածքում: