Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Մամուլ

Եթե մենք պարտվել ենք, ինչո՞ւ հիմա Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը չէ․ Արտակ Դավթյան. «Հրապարակ»

«Հրապարակը» թերթի այսօրվա համարում հրապարակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի հետ հարցազրույցը.

- Պարո՛ն Դավթյան, Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ամենաաղմկահարույց միտքը «Իսկանդերի» 10 տոկոսով պայթելու մասին հայտարարությունն էր․ «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»,- Սերժ Սարգսյանին անուղղակի հարց է տվել Փաշինյանը: Ամիսներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում Դուք անդրադարձել էիք «Իսկանդեր»-ի թեմային՝ ասելով, որ սպառազինության գնման 2017-ին հաստատված պլանը մի հարցում ուզում էիք փոփոխության ենթարկել՝ «Իսկանդեր»-ի հրթիռների հետ կապված, բայց դա հնարավոր չեղավ, որովհետև կախված չէր միայն հայկական կողմի ցանկությունից: Կարո՞ղ ենք Ձեր և Փաշինյանի ասածների միջև կապ տեսնել, արդյոք հրթիռների հետ կապված խնդիրնե՞ր ենք ունեցել։ Տեխնիկապես հնարավո՞ր է նման բան, որ հրթիռը 10 տոկոսով պայթի։

-Ո՛չ, մեկը մյուսի հետ կապ չունի։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ չգիտեմ, թե ինչ է ինքը նկատի ունեցել՝ 10 տոկոս ասելով։

- Շատ ուղիղ ասաց՝ պայթել է 10 տոկոսով։

- Դա պետք է պարզեն հրետանավորները, քանի որ տեխնիկական հարց է, ես չեմ կարող մասնագիտորեն պատասխանել։

- Դուք ռազմական գործիչ եք, ես ընդամենը հարցնում եմ՝ տեսականորեն հնարավո՞ր է նման բան, թե՞ ոչ։

- Իսկ ի՞նչ նկատի ունեք, եթե բացատրեք, թե ինչ նկատի ունեք։

- Նախ՝ ես նկատի չունեմ, այլ Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ․ ես՝ որպես շարքային քաղաքացի, հասկացել եմ այդ հայտարարությունից, որ մեր «Իսկանդերը» փչացած է, հրթիռները՝ անսարք, հնամաշ, ու դրա համար էլ չեն պայթել կամ արդյունավետ չեն եղել։

- Իսկ արդյունավետը ո՞րն է։ Օրինակ, ասենք՝ 100 մետրի վրա պետք է թիրախ խոցի կամ թիրախը ի՞նչ ոչնչացման աստիճանով պետք է խոցի՝ 1 տոկոս, 10 տոկոս, 100 տոկոս․ սա է արդյունավետությունը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այ, եթե ճշտեք, թե ինչ է նկատի ունեցել, նոր ես կարող եմ որևէ բան մեկնաբանել։

- Իսկ հնարավո՞ր է, ասենք, հրթիռի 100 խորանարդ պայթուցիկ նյութից ընդամենը 10 խորանարդը պայթի։

- Տեխնիկապես դա հնարավոր չէ։ Նորից եմ ասում՝ արդյունավետության տարբեր չափորոշիչներ կան, որոնց մասին մանրամասն կարող են մասնագետները խոսել։ Օրինակ, քանի հրթիռ է կիրառվել՝ 100, 20, 1։ Արդյունավետության մի շարք չափորոշիչներ կան, որի՞ մասին է խոսքը։

- Տոկոսով պայթյունի։

- Ես դա չեմ պատկերացնում՝ ինչպես է։

- Օրինակ՝ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, ասել է՝ Փաշինյանի վրա «Իսկանդերը» չի կրակել, ուրեմն ինչպե՞ս է նա 10 % պայթելն արձանագրել, այսինքն՝ դա միայն կարող է հաշվարկել նա, ում վրա կրակել են։

- Ես կարդացել եմ Մովսես Հակոբյանի մեկնաբանությունը, բայց, մեկ է՝ անհասկանալի է, հակառակորդն ասի քանի տոկոս ի՞նչը, ո՞ր չափորոշիչն ենք վերցնում։ Եթե թիրախը ոչնչանում է, շարքից դուրս է գալիս որոշակի տոկոսով կամ ընդհանրապես չի ոչնչանում, դա հրթիռի հետ կապված չէ։ Հրթիռը կա՛մ պայթում է, կա՛մ չի պայթում, պայթման տոկոսը ո՞րն է, դրա համար եմ ասում՝ պետք է հասկանալ, թե ինչ է ուզեցել ասել վարչապետը, նախադասությունը լրիվ բացված չէ, պայթյուն տասը տոկոսով՝ դա ոչինչ չի նշանակում։

- Այդպիսի բան հնարավոր չէ, փաստորեն։

- Եթե կոնկրետ պայթման մասին է խոսքը, եթե թիրախի հավանական ոչնչացման մասին՝ հնարավոր է, եթե կորուստներ պատճառելու մասին է, հնարավոր է, ես ի՞նչ իմանամ ինչն է նկատի առնվում։

- Իսկ ամիսներ առաջ, երբ հայտարարեցիք, որ գնումների պլանում «Իսկանդեր»-ի հրթիռների գնման մասով էիք ուզում փոփոխություն անել, ի՞նչ նկատի ունեիք։

- Ամեն դեպքում՝ պնդում եմ, որ այդ հայտարարությունները մեկը մյուսի հետ կապ չունեն, դա նոր հրթիռների ձեռքբերման մասին էր խոսքը։ Ես ասել եմ, որ ուզում էինք փոփոխություն անել, միգուցե ես նկատի ունեի, որ ուզում ենք ավելացնել այդ հրթիռների քանակը, ոչ թե տեսականի փոխել, ես փակագծեր չեմ բացի, որովհետև դա ռազմական գաղտնիք է։

- Փաշինյանն ասաց նաև, որ վարչապետ դառնալուց հետո հեղափոխական մոտեցումներ չի դրսևորել բանակում, պահպանողական քաղաքականություն է վարել․ «Այն բանակը, որ մենք ունեցել ենք 2020 թ., դա նույն բանակն է, որ մենք ունեցել ենք 2018 թ., այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպայական և շարքային կազմերի աշխատավարձերը, որ ռազմական ծախսերն աճել են 20 և ավելի տոկոսով»։ Եթե ավելի պարզ՝ ասում էր, որ զինտեխնիկայի գնման առումով շարունակել են նախկինների քաղաքական ու դիվանագիտական գիծը։ Բայց չէ՞ որ իմացանք, որ անպիտան «ՍՈւ»-եր են գնել, նախկինում էլ է նման բան եղե՞լ։

- Իսկ ի՞նչ նկատի ունեք «հեղափոխական փոփոխություններ» ասելով․․․ Ես ԳՇ-ի մասով միայն կարող եմ ասել, որ և՛ սպառազինության ներկրման առումով, և՛ մարտունակության առումով աշխատանքներ են տարվել, և եթե դրանք չարվեին, միգուցե արդյունքներն ավելի բացասական լինեին։ Ավելի շատ միջոցներ են հատկացվել մարտական պատրաստվածության համար, զենք-զինամթերք ռեսուրսներ, ավելի շատ սպառազինության ռազմական տեխնիկա է ներկրվել այդ ժամանակահատվածի համեմատ, զորավարժությունների քանակն է ավելացել։ Իհարկե, խորքային շատ խնդիրներ չենք կարողացել հաղթահարել, մասնավորապես, դա ցածր սպայական կազմի համալրման խնդիրն էր և այլն, որոնց համար ոչ թե երկու, այլ 6-8 տարի է պահանջվում, սպան պետք է ընդունվի ռազմական ուսհաստատություն, 4-5 տարի սովորի, գնա 1-2 տարի ծառայի և այլն։

Ի վերջո, չմոռանանք, որ պատերազմը երկկողմանի բնույթ է կրում, և ամեն ինչ չէ, որ մեր բանակի մարտունակությամբ է միայն որոշվում, դա որոշում է նաև հակառակորդի բանակի մարտունակությամբ։ Պատերազմը միայն ԶՈՒ-երի խնդիրը չէ, առաջին հերթին պետության տնտեսություններն են միմյանց դեմ պատերազմում։

- Իսկ դիվանագիտությո՞ւնը, արտաքին քաղաքականությո՞ւնը։

- Մնացածը դրան է ածանցվում՝ դիվանագիտական, տեղեկատվական, քաղաքականություն և այլն, բայց, մեծ հաշվով, տնտեսությունները և մարդկային ռեսուրսներն են մտնում հակադրության մեջ։ Միանշանակ պնդել, որ Հայաստանն իր մարդկային ռեսուրսներով և տնտեսությամբ կարող է դիմակայել մուսուլմանական համահավաք նման ուժին, շատ դժվար էր… Եթե Ադրբեջանը լիներ միայնակ, ես վստահ եմ, որ արդյունքն այլ կլիներ։

- Իսկ եթե պետության քաղաքական ղեկավարությունը հասկանար այդ ամենը, կարծում եք՝ պաշտպանության նախարարը կհայտարարե՞ր «նոր պատերազմ, նոր տարածքներ», վարչապետն էլ կհաստատեր այդ միտքը։

- Այդ հարցը կարող եք պաշտպանության նախարարին ուղղել, քանի որ ինքը քաղաքական գործիչ է և միգուցե այդ հայտարարությամբ ինչ-որ նպատակներ է ունեցել։

- Միայն պաշտպանության նախարարը չէր այդպես սադրում հակառակորդներին։

- Իսկ, ինչ է, նախարարը պիտի հայտարարեր, որ մենք պատերազմի դեպքում պարտվելո՞ւ ենք, նոր տարածքնե՞ր ենք տալու, օրինակ, Դուք ի՞նչ կասեիք։

- Եթե մենք մեր չափը, մեր ռեսուրսները, ինչպես Դուք եք ասում, մեր տնտեսության պոտենցիալը գիտենք, ի՞նչ իմաստ ուներ հրահրել հակառակորդին։

- Հիմա ես Ձեզ ուրիշ բան ասեմ․ վերջին երկրաշարժը, որ եղավ Երևանում, հիմա եթե Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժ ունեցանք Երևանում, մենք կունենանք բազմաթիվ ավերածություններ և զոհեր։ Դա պարզ է, բոլորս էլ հասկանում ենք, հիմա ասեք՝ դա ինչպե՞ս հայտարարենք, որ երբ նման բան եղավ, խնդրի առաջ չկանգնենք։

- Երկրաշարժը բնական աղետ է, մենք մեր հայտարարություններով բնությանը չենք սադրելու կամ գրգռելու, ինչ ուզում ու ոնց ուզում ենք, կարող ենք հայտարարել։

- Բնական աղետ է, այո՛, բայց եթե հիշում եք այն ժամանակ շենքերի որակի մասին․․․ վթարային շենքեր, բաներ կան։

- Դասական կանոն է՝ պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ դիվանագիտությունն է պարտվում։

- Հիմա Դուք դա ինձ ինչի՞ եք ասում։ Կամ՝ անվերջ շահարկում են, թե իբր Արծրունն ամեն օր ասում էր, թե հաղթում ենք։ Լավ, Արծրունն ամեն օր ասեր, որ պարտվո՞ւմ ենք։

- Հա, թող ասեր, գուցե հանրությունն այլ կերպ մոտենար խնդրին, ոչ թե ռազմատենչ հայտարարություններ աներ, այլ Փաշինյանից գուցե պահանջեր ժամ առաջ դադարեցնել պատերազմը, կանգնեցնել մսաղացը, ու այսքան կորուստ էլ գուցե չունենայինք։

- Անցած բաների մասին խոսելը հեշտ է։ 40 թվականին հիշում եք Ռուսաստանի և Ֆինլանդիայի պատերազմը։ Հիմա Ֆինլանդիան պարտվե՞ց, թե՞ ոչ, չնայած հողերը ինքը կորցրեց։

- Ուզում եք ասել, որ մենք էլ չենք պարտվել։

- Եկեք մյուս կողմից հարցին նայենք՝ Ադրբեջանն իր առջև դրված խնդիրները կատարե՞ց, քանի հայը կա Ղարաբաղում, ուրեմն Ադրբեջանը խնդիրներ ունի։ Սա է խնդիրը։ Այո, ինքը որոշակի հաջողությունների հասավ, մենք ունեցանք անհաջողություններ։ Շատ ներողություն, եթե մենք պարտվել ենք, ինչո՞ւ հիմա Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը չէ։

- Մի՛ շտապեք, հատկապես, որ շատ հեռու չէ ադրբեջանական դրոշը, ընդամենը մի 5 կիլոմետր։

- Ես չեմ շտապում, և ընդունենք՝ 1 կիլոմետր է, հարցը դա չէ․ իրավիճակը կարող է մեկ տարի հետո փոխվել, 5 տարի, 10 տարի։

- Բայց մենք կարող էինք, չէ՞, հիմա էլ այնպիսի իրավիճակ ունենալ, որ իրենց դրոշը ոչ թե 5, այլ, ասենք, գոնե 25 կիլոմետր հեռու լիներ Ստեփանակերտից։

- Չեմ կարող ասել, միգուցե հազար կիլոմետր հեռու լիներ, տար Աստված, որ այդպես լիներ։

- Բա ՌԴ նախագահը հայտարարեց, չէ՞, որ հոկտեմբերի 20-23-ին Փաշինյանին առանց Շուշին հանձնելու հաշտության համաձայնության տարբերակ է առաջարկվել։

- Ես չեմ կարող այդ մասին ոչինչ ասել»:

Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: