Ողբերգական ավտովթար Երևանում. երիտասարդ աղջիկը մահացել է
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում Լամբադա կամրջի վրա բախվել են 27-ամյա Արտյոմ Ավագյանի վարած Mercedes մակնիշի 80 CQ 909 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 FO 520 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորը, ով երիտասարդ աղջիկ է, տեղում մահացել է: Վթարի հետևանքով 2 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, իսկ հետո 16-ամյա Նարեկ Ավչյանին տեղափոխել են թիվ 8-րդ հիվանդանոց:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում