«Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել Ալվարո Մորատայի վարձակալության ժամկետը
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել թիմի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի վարձակալության ժամկետը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ակումբն այս պահին չի ցանկանում քննարկել Մորատայի գնման հարցը, այլ ցանկանում է նրան թիմում պահել վարձակալության տարբերակով։
Ընդգծենք, որ ակումբի ղեկավարները գոհ են իսպանացու խաղից։