«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Հասարակություն

Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի տեղեկատվական անվտանգությունը պետք է ամենաբարձր մակարդակի լինի. Հ. Չոբանյան

Measuring the Information Society-ն ներկայացրել է տարբեր երկրներում համացանցի որակին վերաբերող հերթական զեկույցը: Առաջատարը Հարավային Կորեան է` 8.93 միավորով: Վարկանիշային աղյուսակում ներառվել է 167 երկիր, որոնց թվում Հայաստանը 5.35 միավորով զբաղեցրել է 76-րդ հորիզոնականը, Ադրբեջանն ունի 5.79 միավոր, Թուրքիան՝ 5.58 միավոր:

«Դա չափազնաց վատ ցուցանիշ է Հայաստանի համար»,- newspress.am-ին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

Ըստ նրա, համացանցի որակի անվանակարգում Հայաստանը մի քանի կետում լավ ցուցանիշներ ունի. օրինակ բջջային կապի տարածվածության մակարդակը, որը բավարար չէ ընդհանուր գնահատականի համար:

Հայկ Չոբանյանը նշեց այն երկու կետերը, որոնք ազդել են նման ցածր ցուցանիշի վրա՝ էլեկտրոնային ծառայությունների մասսայականությունը և համացանցի տեղեկատվության անվտանգության մակարդակը:

«Մեր երկրում էլեկտրոնային ծառայությունները տարածված չեն և այս առումով Հայաստանը ըստ դասակարգման 91-րդ դիրքում է: Թեև այս տարի ընդունվել է անհատական տվյալների պաշտպանության նոր օրենքը, իսկ անցած ամիս նաև ստեղծվել է Անհատական տվյալների պաշտպանության գործակալությունը, սակայն դեռևս գործնական մեխանիզմներ չեն գործում»,- ասաց նա:

Նաև նշեց, որ վերջին տարիներին բարձրացել է էլեկտրոնային ծառայությունների ծավալը՝ նաև էլեկտրոնային թվային ստորագրության համակարգի ներդրմամբ, սակայն այն կրում է պարտադրված բնույթ:

«Այլ կերպ ասած՝ մենք զարգացում չէինք ունենա, եթե հարկային էլեկտրոնային հաշվետվությունները պարտադիր չդառնային։ Դրական գնահատելով ֆինանսների նախարարության կողմից էլեկտրոնային ծառայությունների ներդրմանն ուղղված քայլերը, միաժամանակ պետք է նշեմ, որ կառավարությունը պետք է հավասարակշռություն ապահովի՝ նպաստելով նաև քաղաքացու տարբեր կարիքները հոգալուն, հոգսերը թեթևացնելու ուղղված էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը։ Համացանցի և տեղեկատվության անվտանգության մակարդակը շատ ցածր է»,- ասաց ԻՏՁՄ փոխտնօրենը:

Ի՞նչ անել իրավիճակը շտկելու համար, Հ. Չոբանյանը նշեց, որ կան աշխարհում կիրառվող ընդունված մեխանիզմներ։ Գրեթե պատերազմական իրավիճակում գտնվող երկրի տեղեկատվական անվտանգությունը պետք է ամենաբարձր մակարդակի լինի:

«Այս երկու կետերը խիստ կարևոր են և այս երկու կետով է, որ Հայաստանը հատկապես թերանում է։ Այդ է պատճառը, որ մենք անգամ Ադրբեջանից հետ ենք մնում: Լավը և կարևորն այն է, որ այս հարցերի լուծումները մեր ձեռքերում են, ընդհամենը պետք է, որ կառավարությունն ու ՏՀՏ ոլորտը վստահաբար և համագործակցությամբ գնան խնդիրները շտկելու, ենթակառուցվածքներ ձևավորելու ուղղությամբ»,- շեշտեց ԻՏՁՄ-ն: