Հայտնի է, թե «Տոտենհեմում» ով կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյոյին
Լոնդոնի «Տոտենհեմը» դիտարկում է Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո նոր մարզչի տարբերակները։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ ակումբը դիտարկում է «Լեյպցիգի» մարզիչ Յուլիան Նագելսմանի տարբերակը։
Մոուրինյոի համար վճռորոշ կլինեն առաջիկա 2 շաբաթները, որից հետո հայտնի կդառնա նրա մնալ- չմնալու հարցը։
Նշենք նաև, որ Նագելսմանը չի պատրաստվում մրցաշրջանի կեսից լքել գերմանական ակումբը։