Անհետ կորածներին չեն որոնում կլիմայական վատ պայմանների պատճառով․ ԱԳ նախարար (տեսանյութ)
Ինչո՞ւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ դադարեցնում են անհետ կորածների որոնողական աշխատանքները։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողները հարցրեցին Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին։
Վերջինս նկատեց, որ պատճառը կլիմայական վատ պայմաններն են։
«Իսկապես շատ վատ են կլիմայական պայմանները։ Վստահ եմ, որ մոտ օրերս անպայման եղանակի բարելավման արդյունքում նորից կսկսվեն այդ աշխատանքները»,-ասաց Այվազյան։
Ինչ վերաբերվում է գերիների վերադարձման հարցին, ապա նախարարը վստահեցնում է, որ այս խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է օրվա մեջ 24 ժամ։