ԻՊ-ի ղեկավարը տեղափոխվել է Լիբիա
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին տեղափոխվել է Լիբիա: Այդ մասին տեղեկացնում է իրանական FARS պետական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ դրանից առաջ նա եղել է Թուրքիայում: Հաղորդվում է, որ ահաբեկիչների առաջնորդը Լիբիա է տեղափոխվել Բաղդադում ԻՊ-ի դեմ համակարգման կենտրոնի հետապնդումներից խուսափելու համար, որը բազմիցս մոտ է եղել նրա ոչնչացմանը:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ նա ժամանել է Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքը Սիրտ, որը գտնվում է ջիհադիստների վերահսկողության տակ: