Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Մամուլ

Փաշինյանը չհայտարարված պատերազմ է վարում Հայաստանի դեմ. դատարանները դեռ դիմադրում են. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

««2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը չհայտարարված պատերազմ է վարում Հայաստանի Հանրապետության, պետության դեմ։ Թեև այդ պատերազմում նա շոշափելի հաջողություններ է արձանագրել նաև մինչև 44-օրյա պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիայի կնքումը, այդուհանդերձ պետության դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի քայլերը վերջնականացել են հատկապես պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Պատերազմի ընթացքում ու պատերազմի միջոցով Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց պետության առանցքային ինստիտուտներից մեկը՝ բանակը։

Բանակի հեղինակազրկումն ու պատվազրկումը սկսել էր շատ ավելի վաղ, պատերազմն ընդամենը դարձավ բանակի վերացման վերջակետը։

Նույնը Նիկոլ Փաշինյանն արել է նաև իրավապահ մարմինների հետ․ ոստիկանությունն այսօր վերածվել է անհաշվելի շարքերով Նիկոլ Փաշինյանի աշխատավայրն ու կեցավայրը պաշտպանողի: Ոստիկանության հեղինակությունը նույնպես հասցվել է անթույլատրելի ցածր կետի։

Դատական համակարգի դեմ պատերազմը Նիկոլ Փաշինյանը սկսել է իշխանության գալու առաջին իսկ օրվանից և շարունակում է մինչև այսօր։ Դատարանները դեռևս դիմադրում են, սակայն իշխանության պահպանման դեպքում նա ավարտին է հասցնելու նաև դատական համակարգի կազմաքանդումն ու ծառայեցումն իր իշխանության պահպանմանը։

Ահա այս համատեքստում՝ պետությանը, պետական ինստիտուտներին հայտարարված պատերազմի համատեքստում, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել նաև անվտանգության համակարգի մյուս կառույցի՝ Ազգային անվտանգության ծառայության կազմաքանդմանը։ Այն, ինչ վերջին օրերին այդ մարմինը անում էր «ֆեյք բռնելու գործով», ԱԱԾ-ի հեղինակությունը վերջնականապես հողին հավասարեցնելու օպերացիա էր, որում Նիկոլ Փաշինյանը կրկին շոշափելի հաջողություններ արձանագրեց։ Առանց այդ էլ նորմալ համբավ չունեցող ԱԱԾ-ն այլևս դարձել է մեմերի ու անեկդոտների առարկա։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իրար հետևից հաջողություններ է արձանագրում պետական ինստիտուտների, իմա՝ պետության դեմ հայտարարված պատերազմում։ Նրա հաջորդ թիրախը լինելու է հասարակությունը, որն առանց պետական ինստիտուտների առկայության՝ դառնալու է էլ ավելի խոցելի թիրախ։

Նիկոլ Փաշինյանն իրականում հակահամակարգային կերպար է․ նա գիտակից կյանքում, լրագրողական աշխատանքում կարիերա է արել՝ համակարգերի դեմ տարիների, տասնամյակների հետևողական պայքարի շնորհիվ։ Հիմա նա հնարավորություն է ստացել պայքարել համակարգերի դեմ՝ լինելով համակարգի գագաթում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: