Բացառիկ դեպք է, որ հենց երկրի ղեկավարն է դարպասները բացում ու թունավորում իր ժողովրդին. իր տունն այրած հայտնի շուռնուխեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Շուռնուխում իր տունն այրած ու այն լքած Արարատ Աղաբեկյանը, հայտնի Աշխարհապետ անունով, այսօր ժամանել էր Երևան՝ մասնակցելու «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած մեծ հանրահավաքին:
«Ես ինքս 3 պատերազմի մասնակցած տղա եմ, ազգի տղա, թասիբով տղա, թասիբով շուռնուխեցի: 350 կիլոմետր կտրել եմ եկել, որ ես էլ իմ խոսքն ասեմ, որ էս պետության մեջ իրավունք չունի ղեկավարի դավաճանությունը, մեր պատմության մեջ մեր թագավորների, իշխանների ոտքի տակը քանդել են, թունավորել են, դեղել են՝ գահից գցելու համար, բայց բացառիկ դեպք է, որ հենց երկրի ղեկավարն է դարպասները բացում ու թունավորում իր ժողովրդին: դավաճանն իրավունք չունի մնա ու գոյատևի: Թասիբով, դուխով մնացեք»,- ասաց Աղաբեկյանը:
Նա ընդգծեց, որ հենց խաղաղությունն ու «դուխով»-ը մեզ բերեցին, հասցրին այս վիճակին և կոչ արեց նամուսով ու թասիբով լինել:
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում