Սենց տականք հայ ազգը չէր ծնել. այն 12 000 քառակուսի կիլոմետրը, որ տվել է՝ քթից ենք բերելու․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց 2020 թվականի տնտեսական ցուցանիշները՝ 2017 թվականի համեմատ։ Նա նշեց, որ ոչ մի դրական շարժ չի եղել, այլ աճել են խաղատնային բիզնեսները։
«2020 թվին ինքնասպանություն է գործել 662 մարդ, 2017-ի 560-ի փոխարեն։ Արա, ինչի՞ եք ձեզ սպանում, գնացեք այդ ոջլոտին հանեք։ Սենց սուտ, սենց տականք հայ ազգը, հայ արգանդը չէր ծնել։ Ես չեմ ուզում այս հողի վրա իր հետ ապրել, իր հետ ապրել չի կարելի, նման ․․․ գյորմամիշի, հողատուի, սրիկայի հետ մենք չենք ապրելու։ Այն 12 000 քառակուսի կիլոմետրը, որ ինքը տվել է, քթից ենք բերելու»,-ասաց նա։
Մանրամները՝ տեսանյութում: