Ես պատերազմում հաղթած վարչապետ եմ, չեմ ուզում թուրքին պարտվեմ. Բագրատյան (տեսանյութ)
Երևանի Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց 2020 թվականի տնտեսական ցուցանիշները՝ 2017 թվականի համեմատ։
Նա նշեց, որ ոչ մի դրական շարժ չի եղել, այլ աճել են խաղատնային բիզնեսները։
Բագրատյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:
«Ես պատերազմում հաղթած վարչապետ եմ, չեմ ուզում թուրքին պարտվեմ: Ամոթ է»,-իր խոսքում ասաց Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.