«Միկրոֆոնով տղա, էդ ի՞նչ ես ասում...». սադրանք՝ Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ (տեսանյութեր)
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ մի շարք քաղաքացիներ փորձեցին արհեստականորեն սադրել:
Սադրանք տեղի ունեցավ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ:
Քաղաքացին ձեռքի փայտն ուղղեց դեպի վերևում կանգնած ելույթ ունեցող Օհանյանին և գոռաց. «միկրոֆոնով տղա, էդ ի՞նչ ես ասում...»։ Նրան անմիջապես մոռացան ոստիկաններ և հանրահավաքի մասնակից քաղաքացիներ, ովքեր խնդրեցին լռել և հեռանանալ։ Սակայն վերջինս հավանաբար դեռ ասելիք ուներ և շարունակում էր խոսել։ Ի վերջո ոստիկանների օգնությամբ հաջողվեց հեռացնել տղամարդուն։ Նա ցանկացավ հետ գալ և շարունակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.