Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Նախ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը. Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Բանակում պետք է լինեն կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Այստեղ և աշխտավարձի հարցն է, և զինակոչիկների հարցն է: Ես խնդրել եմ, որ Սեյրան Օհանյանը կներկայացնի այն տեսլականը, որ ունենք բանակի նկատմամբ»,-նշեց Վազգեն Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: