Հոլա՞նդ, թե՞ Սանչո․ «Բորուսիան» որոշել է, թե ում կվաճառի այս ամառ
Հայտնի է դարձել, թե տրանսֆերային ինչ գործառույթներ կիրականացնի ամռանը Դորտմունդի «Բորուսիան»։ Գերմանական թիմը ցանկություն չունի ամռանը վաճառելու Էրլինգ Հոլանդին։
Նրա պայմանագրում կա կետ, որ ֆուտբոլիստն այլ ակումբ կարող է տեղափոխվել 2022 թվականին՝ 75 միլիոն եվրոյի դիմաց։ Ակումբը մտադիր է ամռանը 100 միլիոն եվրոյով վաճառել թիմի մեկ այլ աստղի՝ Ջեյդոն Սանչոյին։
Սանչոն այս մրցաշրջանում գերմանիայի Բունդեսլիգայում մասնակցել է 19 հանդիպման և դարձել 4 գոլի, 7 գոլային փոխանցման հեղինակ։