ԱՄՆ-ում զինվորական ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել
ԱՄՆ Ալաբամա նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող T-38 ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է երկու զինծառայող: Այս մասին հայտարարել է ABC հեռուստաալիքը:
Նշվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղի օդանավակայանի մոտակայքում: Օդանավը նախատեսված էր հարեւան Միսիսիպի նահանգի ավիաբազայում թռիչքներ իրականացնելու համար:
Վթարի պատճառը դեռ հայտնի չէ: