Կիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75.31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայնԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըՍալոմե Զուրաբիշվիլին շտապել է շնորհավորել ՓաշինյանինԵրևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել էԴանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. ԴատախազությունԳյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կաՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ, որը կազմում է ընտրողների 58.97 %–ը Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ում ընտրության արդյունքներով առավելագույն ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան»-ըՔվեարկությունն ավարտվեց. ընտրատեղամասերի դռները փակվեցինԸնտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է. դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի․ ՀԱԿ հայտարարությունԸնտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Վարչական ռեսուրսն օգտագործվում է աննախադեպ չափերով». Ավետիս ԱռաքելյանՄենք հաղթում ենք այս ընտրությունները, անպայման քվեարկեք․ Թաթոյանժամը 20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար․ ԻրավաբանԻ՞նչ անել, եթե մինչև ժամը 20:00-ը չեք հասցրել քվեարկել, բայց արդեն ֆիզիկապես գտնվում եք ընտրատեղամասումԴուք իրավունք ունեք մնալ ընտրատեղամասում մինչև ձեր հերթը հասնի և ազատորեն կատարեք ձեր ընտրությունըԳաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»Յուրաքանչյուր լրացուցիչ քվեն կարող է որոշիչ նշանակություն ունենալ. քաղաքագետ30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. փաստաբանՈր մարզն է ամենաակտիվն ընտրելՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը Իջևանում է՝ հարազատ մարդկանց հետԱհազանգ. «Բոյով» մականունով թաղային հեղինակությունը ահաբեկում է քաղաքացիներինԵս այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. ՍիրուշոԺամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀԾալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր. ընտրությունների ընթացքը ԳյումրիումԳնել Սանոսյանը գնացել, ընտրատեղամասի առաջ մխվել ա ու ժամերով ցուցումներ ա տալիս. Արման Աբովյան23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիսՔանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ ժամը 17։00-ի դրությամբՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրըՃնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից«Ազատության» լրագրողը ընտրատեղամասում պարզել է, որ իր հասցեում իրեն անծանոթ մարդ կա գրանցվածՔվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող ՀՀ-ի. Վահագն ԽաչատուրյանՀամատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունըՔիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք»Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը. ԻոաննիսյանԸնտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Վանաձորի ընտրատեղամասերում կուտակումներ են. Մենուա Սողոմոնյանն ամփոփում է Վանաձորում արձանագրված հիմնական ընտրախախտումները (տեսանյութ)Ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական իրավունքներին առնչվող 59 ահազանգ. ՄԻՊ
Մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել. Սերժ Սարգսյան
Գնացե՛ք ընտրատեղամաս. հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են ու այսօր չեն կարող ընտրելԺամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 քաղաքացիԸնտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 դիմում է մուտքագրվել դատարանԺամը 14։00-ի դրությամբ ստացվել է 29 ահազանգ, ձերբակալվել է 6 անձ. ՆԳՆ
Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը
297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. դատախազությունը՝ ժամը 13:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների վերաբերյալ
Քաղաքականություն

ՄԻՊ-ը՝ հանրային ծառայողին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծի վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է քրեականացնել հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունը․

«Հաշվի առնելով, որ առաջարկվող փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են կարծիքի արտահայտման ազատությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում դրանց ուսումնասիրությունն իրականացվել է միջազգային այն չափանիշներին համապատասխանության տեսանկյունից, որոնք վերաբերում են հանրային գործիչների գործունեության վերաբերյալ քաղաքացիների կողմից կարծիքի արտահայտման ազատության շրջանակներին:

Նախ, Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում միանգամից արձանագրել, որ անընդունելի է ցանկացած տեսակի վիրավորանք ու ատելության խոսք: Ցավոք, այս երեւույթներն այսօր լայն տարածում են ստացել հատկապես սոցիալական ցանցերում ու ընդ որում՝ վտանգավոր հետեւանքներով իրական կյանք տեղափոխվելու սպառնալիքով: Այս ամենն, իհարկե, լուրջ մարտահրավեր է ստեղծում պետության համար, քանի որ ավելացնում է անհանդուրժողականությունը, նպաստում է լարվածությանը եւ, իհարկե, խաթարում է մարդու իրավունքների համակարգն ու խնդիրներ առաջացնում իրավունքի գերակայության համար: Այս պատճառով է նաեւ, որ վիրավորանքն ու ատելությունը չեն պաշտպանվում խոսքի ազատության իրավաչափ շրջանակներով:

Նշվածի հետ միասին, նշված ոլորտի խնդիրների համար առաջարկվող ցանկացած լուծում պետք է դիտարկվի կարծիքի արտահայտման ազատության շրջանակների ճիշտ ընկալման, պատասխանատվության մեխանիզմների համաչափության ու հետապնդած նպատակի իրավաչափության, մամուլի ազատության ու բազմակարծության, քննադատական խոսքի հարգման պահանջների տեսանկյունից:

Ուստի, սույն կարծիքում նախեւառաջ կբացահայտվի միջազգային կանոնների բովանդակությունը, իսկ այնուհետեւ կարվի նաեւ անդրադարձ նախագծի դրույթներին:

Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում արտահայտել է դիրքորոշում, ըստ որի՝ խոսքի ազատությունը քաղաքացիական հասարակության հիմնարար իրավունքներից է, եւ դրա սահմանափակումը պետք է բխի հանրային խիստ կարիքից:

Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշել է, որ հասարակության կողմից «քննադատական վերաբերմունք» հասկացությանը առավել լայն մեկնաբանություն պետք է տրվի, եթե այն վերաբերում է քաղաքական ասպարեզում հանդես եկող պաշտոնատար անձանց ու հանրային, այդ թվում՝ քաղաքական գործիչներին (ի համեմատ քաղաքացիների):

Ակնհայտ է, որ վերջիններս հանրության համար հետաքրքրություն ու կարեւորություն ներկայացնող անձինք են, հատկապես եթե իրականացնում են հասարակության լայն շրջանակներին հետաքրքրող կամ նրանց վերաբերող գործունեություն: Ենթադրվում է, որ այս անձինք պետք է գիտակցեն, որ իրենց կողմից կատարված գործողությունը կամ արտաբերած յուրաքանչյուր բառ ցանկացած պահի կարող է սուր եւ նույնիսկ բացասական արձագանքի հանգեցնել:

Ի տարբերություն մասնավոր անձանց, պաշտոնատար, այդ թվում՝ քաղաքական գործունեություն իրականացնող անձինք անխուսափելիորեն եւ գիտակցաբար իրենց յուրաքանչյուր արարք եւ խոսք հանձնում են հասարակության եւ լրագրողների դատին, հետեւաբար՝ նրանք պետք է ցուցաբերեն հանդուրժողականության բարձր մակարդակ:

Ընդ որում, ուսումնասիրված գործերում, որտեղ պաշտոնյայի, այդ թվում՝ քաղաքական գործչի նկատմամբ սուր քննադատությունը երկրի ներպետական դատարանները դիտել էին խախտում եւ այդ անձանց ենթարկել քրեական պատասխանատվության, Եվրոպական դատարանը ճանաչել է կոնվենցիայի 10-րդ հոդվածի, այն է՝ խոսքի ազատության իրավունքի խախտում:

Միեւնույն ժամանակ, Եվրոպական դատարանն ընդունել է, որ, օրինակ, քաղաքական գործիչները, ինչպես ցանկացած անձ, ունեն իրենց մասնավոր կյանքի պատշաճ պաշտպանության իրավունք: Օրինակ՝ երբ գործչի անձնական կյանքի հետ կապված վիճարկվող պայմանները «արդարացված (հիմնավորված) չեն եղել` դրանց հասարակական մտահոգության խնդիր չլինելու հիմքով կամ դրանք ունեցել են ընդհանուր նշանակություն:

Ավելին, 2004թ փետրվարի 12-ին Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի՝ պետությունը, կառավարությունը կամ գործադիր, օրենսդիր եւ դատական ճյուղերի այլ մարմինները կարող են քննադատության ենթարկվել լրատվության միջոցով: Եվրոպայի խորհրդի մեկ այլ՝ 2016թ. ապրիլի 13-ի հանձնարարականի համաձայն՝ պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի երաշխավորելու բազմակարծությունը մեդիա ոլորտում, որը ենթադրում է, որ պետք է լսվեն տարբեր, այդ թվում՝ քննադատող ձայներ: Նախարարների կոմիտեն նույն հանձնարարականով նաեւ արձանագրել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության համար բարենպաստ միջավայր ստեղծելու եւ ապահովելու համար պետությունները պետք է կատարեն մի շարք պոզիտիվ պարտավորություններ: Այդ պարտավորությունները պետք է ապահովվեն պետության իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատական ճյուղերի, ինչպես նաեւ պետական այլ մարմինների կողմից, այդ թվում՝ այն մարմինները, որոնք ապահովում են հասարակական կարգը եւ ազգային անվտանգությունը:

Քանի որ թվարկվածներն ունեն գերակշռող դիրք, հետեւաբար ընդունելի չէ, որ այս ինստիտուտների նկատմամբ վիրավորանքը կամ զրպարտությունը պաշտպանվի քրեական օրենսդրության մակարդակով: Սակայն, եթե այնումենայնիվ, առկա է քրեական պաշտպանություն, ապա այն պետք է գործադրվի միայն խիստ սահմանափակ դեպքերում:

Միջազգային փորձի ընդհանուր ուսումնասիրությունից պարզ է, որ հասարակության խոսքի ազատության իրավունքը պետք չէ սահմանափակել բոլոր այն դեպքերում, եթե սուր քննադատությունն ինքնին բխում է քաղաքական տիրող իրավիճակից, քննարկվող հարցի՝ հանրության համար խիստ հետաքրքրությունից ու կարեւորությունից, եւ ամենեւին նպատակ չունի նսեմացնել կամ որեւէ այլ կերպ վիրավորել քաղաքական գործչին՝ որպես առանձին անհատի:

Նմանատիպ մոտեցում է դրսեւորել նաև ԱՄՆ դատական պրակտիկան: Մասնավորապես, Նյու Յորք Թայմսն ընդդեմ Սուլլիվանի գործով ԱՄՆ Գերագույն դատարանը դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի՝ հանրությունն իրավասու է քննադատել իրեն կառավարող քաղաքական գործիչներին եւ պաշտոնատար անձանց, սակայն միայն իրականացրած քաղաքական գործունեության շրջանակներում: Ուստի, սուր եւ բացասական քննադատությունից ամենաքիչ պաշտպանվածության աստիճանով օժտված են հենց քաղաքական գործիչները: Նրանց հասցեին արված արտահայտությունները երբեմն կարող են նաեւ սխալ լինել եւ չհամապատասխանել իրականությանը: Սակայն պետք է հաշվի առնել այդ արտահայտությունների կատարման նպատակն ու ուղղվածությունը. այն պետք է բխի հասարակության շահից, չլինի ինքնանպատակ ու իր մեջ չար դիտավորություն չպարունակի:

Ասվածից զատ, հարկ է նկատել, որ ՀՀ-ում դեռեւս 2010 թվականից ապաքրեականացվել են զրպարտությունն ու վիրավորանքը՝ այդ ինստիտուտները տեղափոխելով քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման տիրույթ:

Այս արարքների, մասնավորապես՝ զրպարտության ապաքրեականացման համար հիմք դարձավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունած թիվ 1577(2007) բանաձեւը՝ զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ։ Դրանում խոսվում է նաեւ զրպարտության համար ազատազրկման վերացման մասին։

Այս բանաձեւին անդրադարձել է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ՝ նշելով, որ «զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների եւ բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:

Վեհաժողովը նաև հստակ մոտեցում որդեգրեց, այն է` զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Կոչ արվեց անդամ պետություններին`

-անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը,

-սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի,

-ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ։

Այս առումով, առնվազն միջազգային իրավական մոտեցումներին հակասող տրամաբանությունն է առաջ քաշվում ոչ միայն նախագծային լուծումներում, այլեւ դրանց հիմնավորմամբ: Այսպես, նախագծի ընդունման հիմնավորումներով փորձ է արվում խնդրո առարկա արարքների քրեականացումը հիմնավորել դրանց հանրային իրավական բնույթով ու քրեաիրավական ներգործությունն արդարացնող հանրային շահով. այդ նպատակով էլ շեշտադրվում է, որ խոսքը վերաբերում է հանրային գործչին վիրավորելուն ու զրպարտելուն ոչ թե իբրև մասնավոր սուբյեկտի, այլ իբրեւ ծառայողական պարտականություններ կատարողի: Մինչդեռ, միջազգային իրավական ընկալմամբ կարծիքի արտահայտման ազատությունը հակառակ տրամաբանությամբ է երաշխավորվում. հանրային կամ քաղաքական գործչի նկատմամբ քննադատությանը, այն պետք է երաշխավորվի ավելի լայն շրջանակներում, երբ խոսքը վերաբերում է վերջինիս հանրային պետական կամ քաղաքական գործունեությանը:

Դրանից զատ, առնվազն ասվածի տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում նախագծի հեղինակների այն մոտեցումը, որ «այս գաղափարը չի նույնանում ՀՀ քրեական օրենսգրքից ապաքրեականացված՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելու ինստիտուտի հետ (նախկին 318-րդ հոդված), քանի որ նախագծով իրավական պաշտպանության ենթակա անձանց ավելի լայն շրջանակ է ներառված»: Ասվածից, փաստորեն, ստացվում է, որ եթե նախկինում իշխանության ներկայացուցչի կարգավիճակ ունեցող պաշտոնյաներն էին պաշտպանված վիրավորանքից քրեական արգելքով, ապա նախագծով «պաշտպանության տակ է առնվում» ողջ հանրային ծառայության համակարգը, ինչը ներառում է պետական համակարգի նկատմամբ քննադատության հասցեատեր բոլոր պետական մարմիններին ու դրանց ծառայողներին:

Ուստի, միջազգային իրավական մոտեցումների հաշվառմամբ՝ սկզբունքային առումով մտահոգիչ են կարծիքի ներկայացված նախագծի լուծումները, որոնք վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման պայմաններում առաջարկում են քրեականացնել հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձի, այդ թվում, որ առավել անթույլատրելի՝ քաղաքական ու, առհասարակ, բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողների նկատմամբ նման արարքները: Առավել ևս, կարծիքի արտահայտման ազատության իրավաչափ շրջանակներին համահունչ չեն նման արարքների քրեականացումը՝ պայմանավորված հենց ծառայողական պարտականությունների կատարմամբ: Ասված մտահոգություններն էլ ավելի է ամրապնդում ազատազրկման ձեւով պատժի նախատեսումն այն դեպքերում, երբ խնդրո առարկա արարքները կատարվում են կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով:

Հետեւաբար, պետք է արձանագրել, որ նախագծային այս լուծումներն այս ձևով ընդունվել չեն կարող, հակառակ դեպքում դրանք անխուսափելիորեն կհանգեցնեն կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման:

Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածում փոփոխությանը, առաջարկվում է հոդվածի իմաստով իշխանության ներկայացուցիչ համարել նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին:

Փաստորեն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրելու համար պատասխանատվություն սահմանող 316-րդ հոդվածում առաջարկվում է ընդլայնել «իշխանության ներկայացուցիչ» հասկացությունը՝ ըստ այդմ նույն եզրույթին տալով տարբեր բովանդակություններ ընդհանուր առմամբ քրեական օրենսգրքի իմաստով եւ խնդրո առարկա դրույթի իմաստով՝ մասնավորապես:

Մինչդեռ, հարկ է նկատել, որ նույն եզրույթի տրաբեր իրավական բովանանդակությունների ամրագրումը խնդրահարույց է ոչ միայն քրեական օրենքի եզրութաբանական միասնականության, այլեւ ինքնին հանրային ծառայության որոշ պաշտոններ զբաղեցնող անձանց՝ «իշխանության ներկայացուցչի» կարգավիճակի հետ գործառութային կապ չունենալու առումով:

Այսպես, օրինակ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ինքնավար պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ (կամ) օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ անհատական հիմունքներով անկախության սկզբունքի հիման վրա ընդունում է որոշումներ, օրենքով նախատեսված դեպքերում համակարգում դրանց կատարումը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար», նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ինքնավար պաշտոններն են Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, անկախ պետական մարմինների անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրական պետական խորհրդի անդամների, Վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի եւ դատախազների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, քննիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնները»:

Նշված նորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից շատերն ամենեւին էլ օժտված չեն իրենց ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ կարգադրիչ լիազորություններով: Այսպիսի կարգավիճակ ունեցող պաշտոնյաների բավականին լայն շրջանակ գոյություն ունի, եւ այս առումով ամենեւին էլ տեղին չէ նրանց դասել «իշխանության ներկայացուցիչ» հասկացության տրամաբանության շրջանակներում։

Սա համահունչ չէ «իշխանության ներկայացուցիչ» հասկացության էությանը, եթե նույնիսկ ապահովում ենք այս հասկացության «օրենքով նախատեսված լինելու» պարտադիր պայմանը, բայց չենք ելնում դրա էության և բովանդակության հիմնական իմաստից»։