Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Մամուլ

«Հաղթելու ենք» կարգախոսի տրամաբանությամբ իշխանությունները տնտեսությունն անդունդն են գլորում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2020 թվականին Հայաստանն ունեցավ 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ամենախոշոր անկումը՝ 7,5 տոկոս։ Եվ անցյալ տարվա իրավիճակն իներցիայով մեծապես ազդում է նաեւ այս տարվա տնտեսական դինամիկայի վրա։

Կորոնավիրուսի ճգնաժամին եւ պատերազմի ծանր հետեւանքներին գումարվել են նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթման հետեւանքով լրացուցիչ տնտեսական կորուստները։ Սակայն առանց տնտեսության վերականգնման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է աննախադեպ հետճգնաժամային վերականգնման մասին, ներդրումային ծրագրեր է քննարկման դնում, տարաբնույթ ցուցանիշներ է ներկայացնում եւ այլն։

Ընդ որում, առանց հիմնավորման, մի տեսակ նախընտրական քարոզչության նման է այս ամենը: Ու հետաքրքրական է, որ տնտեսության մեջ դրական միտումներ ցույց տալու համար, իր սովորության համաձայն, Փաշինյանը մատնանշում է ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը։ Ինչպես ասում են՝ «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ» ՀԴՄ-ի մասին:

Բայց տնտեսական վերականգնման համար առավել կարևոր են գործարքների ծավալային ցուցանիշները, այլ ոչ թե ՀԴՄ կտրոնների մեծ քանակը, քանի որ կարող է լինել մեծ քանակ, բայց փոքր ծավալ։ Եվ հետո, զարմանալի է, թե ինչպես է Փաշինյանն արդեն խոսում հետճգնաժամային իրավիճակի մասին, երբ հազարավոր բիզնեսներ շարունակում են փակվել կամ սնանկանալ։

Անգամ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ վերջերս խոստովանեց, որ բիզնեսի վիճակը շատ վատ է։ Դրան գումարած՝ շուկայում ներկայումս նկատվում են առաջին անհրաժեշտության ապրանքների էական թանկացումներ այն պարագայում, երբ բնակչության եկամուտները ոչ թե ավելացել են, այլ մեծապես նվազել։

Իսկ գործազրկությունը ժամանակի ընթացքում նորանոր ռեկորդներ է սահմանում, մարդիկ ստիպված թանկ տոմսեր են գնում, որ երկրից հեռանան։ Էլ չենք խոսում պետական պարտքի մասին, որն անասելի չափերի է հասել։

Բացի այդ, եթե իշխանությունների պատկերացրածով տնտեսության մեջ դրական տեղաշարժեր կան, ապա ինչո՞ւ էին եվրոբոնդեր թողարկում եւ նոր պարտք ծանրացնում պետության ուսերին ընդամենը ընթացիկ խնդիրներ լուծելու համար, կամ ինչո՞ւ էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած միջոցները փոխանցում պետբյուջե։

Ինչ վերաբերում է կառավարության կողմից ներդրումային ծրագրերի թեմայի շահարկմանը, որով հանրությանը փորձում են համոզել, թե Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ հետաքրքրություն է նկատվում, ապա նշենք, որ միշտ էլ կարելի է միլիարդավոր ղոլարների ներդրումային ծրագրեր քննարկել ու մանիպուլացնել հասարակությանը տարբեր խոստումներով։ Սակայն եթե ներդրումային ծրագրերը իրական են, ապա կարելի է դրանք առանց երկար-բարակ քննարկելու իրականացնել, ինչը չի արվում։

Չի արվում, որովհետեւ դրանք չկան ու չեն կարող լինել: Իսկ եթե այդ ծրագրերը միայն թղթի վրա են, ապա դրանց իրականացման մասին խոսելն իսկ ավելորդ է։ Տնտեսության շուրջ իշխանական քարոզչությունը շատ է նմանվում պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի տրամաբանությանը, երբ հանրությունը հոգեբանորեն պատրաստվում էր հաղթանակի, բայց հանկարծակի վրա հասավ չսպասված պարտությունը։

Նույն կոնտրաստային էֆեկտը տնտեսությանն է վերաբերում: Ինչպես պատերազմից առաջ էին փորձագետները զգուշացնում, այնպես էլ հիմա են տնտեսագետները բարձրաձայնում, որ մեր տնտեսությունը պարզապես գահավիժում է, գնում ենք աղքատության խորացման ճանապարհով, այնինչ իշխանությունները տարբեր ձեռնածությունների միջոցով տարփողում են, թե իբր տնտեսությունը վերականգնվում է, ժողովուրդ ջան, մի քիչ էլ համբերեք, եւ ամեն ինչ լավ է լինելու, ձեր եկամուտներն ավելանալու են, աշխատատեղեր են ստեղծվելու և այլն:

Այնինչ, մեծ է հավանականությունը, որ շուտով պարզվի, թե այնպիսի ռիսկային շեմի ենք հասել, որ անգամ աշխատավարձերի և թոշակների վճարման խնդիր է առաջացել։ Ինչպես ասում են՝ «չի կարելի երկու անգամ մտնել նույն գետը», բայց իշխանությունները պետությունը տանում են այդ ուղղությամբ։

Հետո իշխանություններն իրենց ձախողումների համար միշտ էլ կարող են արդարացումներ գտնել կամ մեղավորներ նշանակել, դա, ստելուց բացի, մյուս բանն է, որ նրանց մոտ լավ է ստացվում, այնինչ վերստին տուժողը լինելու են երկիրն ու հասարակ ժողովուրդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: