Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Հայկ Մարությանը մտադիր է այլոց բիզնեսը խլելով տրանսպորտային մագնա՞տ դառնալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հրապարակի» «Հայկ Մարությանը խլում է Արամ Վարդանյանի բիզնեսը» հրապարակումից հետո էլեկտրոնային նամակ ենք ստացել: Գրել էինք, որ ժամանակին թիվ 38 ներքաղաքային երթուղին մի գործարարի էր պատկանում, հիմա՝ քաղաքապետարանին: Նամակագիրը հարցնում է. «Գրում եք, թե քաղաքապետարանը 10 երթուղի է փակել: 38-րդ երթուղին արդեն իրենով է արել, երաշխիք կա՞, որ մնացածն էլ իրենով չի անելու»:

Մեր թերթը նման երաշխիք չունի: Մենք կարող ենք ներկայացնել այս պահին չգործող երթուղիները՝ հենվելով քաղաքապետարանի տարածած տեղեկության վրա: Եթե հետայսու էլ քաղաքապետարանը երթուղիները սպասարկելու ընկերության ընտրության համար մրցույթ հայտարարելու փոխարեն գիծն իրենով անի, կնշանակի՝ Հայկ Մարությանը մտադիր է այլոց բիզնեսը խլելով՝ տրանսպորտային մագնատ դառնալ:

Ուրեմն. այս պահին, ըստ քաղաքապետարանի, չեն աշխատում հետեւյալ երթուղիները. Ավտոբուսային թիվ 1. Էրեբունի - հրապարակ - Մաշտոց - Բաղրամյան-Կոմիտաս-Զեյթուն Թիվ 7․ Էրեբունի-ԽանջյանԱբովյան պուրակ-Ավետիսյան-Վաղարշյան-Դավիթաշեն Թիվ 62․ Պռոշյան ավան-Լենինգրադյան-Դալմա գարդեն մոլԱմիրյան-Արցախի-մսի կոմբինատ Միկրոավտոբուսային թիվ 2. Ուռուցքաբանության ինստիտուտԿոմիտաս-Բաղրամյան-ՄաշտոցԿորյուն-Չարենց- Հանրապետական մարզադաշտ Թիվ 27. Սիլիկյան թաղամաս-Հալաբյան-Կիեւյան-Օրբելի-Բաղրամյան-Մոսկովյան-Չարենց-hանրապետական մարզադաշտ Թիվ 40. Նորքի 9-րդ զանգվածԳայի պողոտա-Զեյթուն-Քանաքեռ-Թբիլիսյան խճուղի-Առինջ մոլ Թիվ 45. Էրեբունի-ԱրցախՏիգրան Մեծի-Խանջյան-Աբովյան պուրակ-Ազատության-Քանաքեռ Թիվ 49. Շենգավիթ-Նժդեհի հրապարակ-Արցախի-Տիգրան Մեծի-Խանջյան-Մարշալ ԲաղրամյանԿասյան-Ռուս-հայկական համալսարան Թիվ 69. Ավան-Քանաքեռ-Կոմիտաս-Դավիթաշեն Թիվ 71. Հարավ-արևմտյան թաղամաս-Մալաթիա-ԼենինգրադյանԿոմիտաս-«Հաղթանակ» զբոսայգի:

Կրկնենք. եթե քաղաքապետարանը երթուղիները սպասարկելու ընկերության ընտրության համար մրցույթ հայտարարելու փոխարեն գիծն իրենով անի, կնշանակի՝ Հայկ Մարությանը մտադիր է այլոց բիզնեսը խլելով՝ տրանսպորտային մագնատ դառնալ: Հայկի մի «վատ կողմ» արդեն բացահայտվում է. նա չի սիրում Էրեբունիում եւ Քանաքեռում ապրողներին. դադարեցված 10 երթուղուց 7-ն անցնում են հենց այս երկու թաղամասով:

Հայկ Մարությանի՝ այլոց հաշվին տրանսպորտային մագնատ դառնալու մեկ նշան եւս: Քաղաքապետարանը հայտարարել է, որ իր սպասարկած գծերում վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ Սա «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի պահանջն է, Հայկ Մարությանի պահանջը չէ:

Իսկ «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածը քաղաքապետին պարտավորեցնում է պաշտպանել երեւանցիների իրավունքներն ու ազատությունները: Այլ խոսքով, քաղաքապետը Երևանի բոլոր երթուղիների բոլոր վարորդներից պիտի պահանջի՝ երթեւեկության ընթացքում չծխել:

Չի անում, միայն քաղաքապետարանի սպասարկած գծի վարորդներից է պահանջում, որ քաղաքապետարանի սպասարկած գիծը դրական լույսի տակ երևա: Սա ոչ միայն պաշտոնական պարտականություններում թերանալ է, այլ նաեւ՝ անբարեխիղճ մրցակցություն եւ պաշտոնական լիազորությունների չարաշահում՝ քրեորեն պատժելի արարքներ: Եվ միայն մեկ նպատակով. որ այլոց բիզնեսը խլելու միջոցով Մարության Հայկը դառնա տրանսպորտային մագնատ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: