Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Վազող տողեր

Թե ինչ է կատարվել Շուշիում, ինչպես էր հակառակորդը հասել այն­տեղ, այդ հարցի պատասխանը անգամ Շուշիում եղած զինվորականների հա­մար է անհասկանալի․ Դավթյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․

«Օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում, խոսելով արցախյան վերջին պատերազմի ու պարտության պատճառների մասին, քանիցս ակնարկեց, որ «գլխավոր շտաբի պետը ևս իր դերի մեջ չի եղել: Բայց միաժա­մանակ պարոն Սարգսյանը նաև ակնարկեց, որ ԳՇ պետը ցանկության դեպքում անդամ հազիվ թե կարողանար ամեն ինչ տեղը-տեղին անել այն պարզ պատ­ճառով, որ պարզապես չուներ համապատասխան փորձ: Ավելին, որ ԳՇ պետի գերհաճախակի փոփոխությունը հենց նման արդյունքի էլ պետք է տաներ:

«Երկու տարում փոխել երեք գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պե­տը ձեզ համար խաղալի՞ք է…»,- ընդգծեց երրորդ նախագահը:

Ուրեմն, ի՞նչ են մտածում ՀՀ ԳՇ նիկոլյան ժամանա­կաշրջանի պետերն այդ մասին: 44-օրյա պատե­րազմի բացթողումների, Շուշիի առեղծվածի, բանա­կի առաջնահերթությունների, և թե որ­քանո՞վ է բանակը առկա ռեսուրսներով պատրաստ հնարավոր մարտահրավեր­ներին, հարցերի պատասխանը «Իրա­վունքը» փորձել է ստանալ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից:

-Պարո՛ն Դավթյան, ինչու 44-օրյա պա­տերազմը ավարտվեց նման ելքով՝ հազա­րավոր զոհեր, վիրավորներ, անհետ կո­րած հերոս տղաներ, գերեվարվածներ և Արցախի տարածքի զգալի կորուստներ: Ո՞րն էր այս պարտության գլխավոր բաց­թողումը:

-44-օրյա պատերազմում եղել են և՛ թերություններ, որոնք, այո՛, կարող էին չլինել, և՛ բացթողումներ: Բայց որպեսզի կարողանանք մանրամասն ներկայաց­նել բացթողումների պատճառները, պետք է ներսից տիրապետել հստակ տվյալների, որոնք, ցավոք, ես չունեմ:

Ես կարող եմ մի բան հստակ ասել, հակառակորդը եղել է բավականին ու­ժեղ, մենք էլ թույլ չենք եղել: Զինվորը, սպան պայքարել են մինչև վերջին շուն­չը: Ի վերջո, 44 օր մարտական գործո­ղություններ են իրականացվել, և ամ­բողջ մարտական գծի երկայնքով հակա­ռակորդը հաջողություններ չի ունեցել: Ինչ որ եղավ, եղավ վերջին օրերին, ինչ- որ բան այնպես չգնաց: Չեմ կարող ասել ինչ, որովհետև ինքս տեղյակ չեմ մանրամասներին, բայց այդ մանրամասները, բացթողումները պետք է անպայման վեր հանվեն: Ինքս պատրաստ եմ ներգ­րավվել ստեղծվելիք հանձնաժողովում, որպեսզի վեր հանենք պատերազմի ար­դյունքների պատճառները:

-Պարո՛ն Դավթյան, Շուշիի գրավումը շարունակում է առեղծված մնալ: Հե­տաքրքիր է Ձեր տեսակետը՝ Շուշին գրավվե՞ց, թե՞ հանձնվեց:

-Շուշիի հետ կատարվածն ինձ հա­մար առաջին հերթին մեծ ցավ է, ողբեր­գություն: Թե ինչ է կատարվել Շուշիում, ինչպես էր հակառակորդը հասել այն­տեղ, այդ հարցի պատասխանը անգամ Շուշիում եղած զինվորականների հա­մար է անհասկանալի: Այնպես որ, ինչ­պես ողջ պատերազմի նման ելքի, այն­պես էլ Շուշիի հետ կատարվածը պետք է մանրամասն ուսումնասիրվի: Այս պա­հին զերծ կմնամ ինչ-որ եզրակացություններ անելուց:

-Առկա ռեսուրսներով բանակը պատրա՞ստ է դիմակայել հակառակորդի մարտահրավերներին՝ հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք, որ Ալիևի ախորժակը գնալով մեծանում է:

-Եթե նկատի ունեք նորից նման կար­գի պատերազմներ վարելուն, ապա շատ դժվար կլինի մեզ համար: Բանակը ցան­կացած պարագայում պատրաստ է իր առջև դրված խնդիրը կատարելուն, հի­մա այդ խնդիրը ինչքանո՞վ է կլինի ար­դյունավետ, կամ որքա՞ն կորուստներ կունենանք, դա երկրորդ հարցն է: Իսկ, ընդհանուր առմամբ, բանակը, եթե ունե­նա անգամ մեկ ստորաբաժանում և մեկ զորամաս, միևնույնն է պատրաստ է իր խնդիրը կատարելուն: Նորից եմ կրկնում, եթե մարտահրավեր ասելով նկատի ունենանք այսօրվա սահմաննե­րի պահպանումը, ապա այո, միանշա­նակ կարող է իրականացնել: Եթե վաղը, մյուս օրը նման կարգի պատերազմ վա­րելը նկատի ունենանք, ապա շատ դժվար կլինի արդյունքները կանխատե­սել:

-Պարո՛ն Դավթյան, 44-օրյա պատե­րազմը ցույց տվեց, որ մեր բանակը, այնո­ւամենայնիվ պատրաստ չէ հինգերորդ սերնդի պատերազմներին: Որոնք են այ­սօր բանակի առաջնահերթությունները:

-Իմ համոզմամբ՝ բանակը առաջին հերթին պետք է դուրս գա այս ծանր վի­ճակից հոգեբանորեն, չվերցնի իր վրա պարտվածի հոգեբանությունը: Առաջնա­հերթ խնդիր եմ համարում մարտական ծառայության կազմակերպումը նոր բնագծերով: Զինված ուժերի առաջնահերթությունների մեջ բացի սպառազի­նության, ռազմական տեխնիկայի հա­մալրումից, կարևոր տեղ պետք է հատ­կացվի սպայական կազմի համալրմանը՝ հատկապես դասակի հրամանատարնե­րով: Այս առումով մեծ աշխատանք է պետք կատարել, որպեսզի նորից հասկացությունը հավատա բանակին, ծա­ռայությանը, որպեսզի հայորդիները նո­րից ցանկություն ունենան դառնալ սպա­ներ և շարունակեն ծառայությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: