Արցախ է վերադարձել 52 659 մարդ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման անվտանգությունը Լաչինի միջանցքով»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր Արցախում մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ: