Մամախանովը և Ալեքսանյանը լքել են ակումբը
Արմավիրի «Տորպեդոն» հրաժարվել է մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից, որոնց թվում է Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Իվան Մամախանովը եւ Արտակ Ալեքսանյանը, ովքեր ավելի վաղ հանդես էին գալիս ակումբի կազմում:
Armsport.am-ի հետ զրույցում Ալեքսանյանն ասաց, որ դեռ չգիտի, թե որտեղ կշարունակի կարիերան։