Թուրքիան ռուսաստանցի լրագրողների է արտաքսել
Թուրքիայում՝ Թուրքիա – Սիրիա սահմանի Հաթայ նահանգից արտաքսվել են ռուսաստանցի լրագրողներ, հայտնում է RBC Daily-ն:
«Ռոսսիյա 1» հեռուստաալիքի լրագրողներին տարել են ոստիկանության բաժանմունք, հաղորդելով, «Թուրքիայի Հանրապետությունում օտարերկրացի լրագրողների գործունեության կանոնները խախտելու համար» իրենց արտաքսելու մասին:
Միջադեպին արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, սակայն թուրքական կողմը հրաժարվել է բացատրություններ ներկայացնել Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատանը: